24 ժամով կասեցվել է 1156 կազմակերպության գործունեություն՝ պարետի կողմից սահմանված նորմերի խախտման դեպքերով

29.05.2020, 13:00
24 ժամով կասեցվել է 1156 կազմակերպության գործունեություն՝ պարետի կողմից սահմանված նորմերի խախտման դեպքերով
24 ժամով կասեցվել է 1156 կազմակերպության գործունեություն՝ պարետի կողմից սահմանված նորմերի խախտման դեպքերով

ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի./Նովոստի-Արմենիա/. Պարետի կողմից սահմանված նորմերի խախտման դեպքերով` տեսչական մարմինների ստուգումների արդյունքում, մայիսի 29-ի դրությամբ 24 ժամով կասեցվել է 1156 կազմակերպության գործունեություն: Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը:

Загружается новость ... "Лево"

Մայիսի 29-ի դրությամբ իրականացվել է 17572 ստուգում:

«Բոլոր ստուգվողներին տրամադրվել են խորհրդատվություն և խախտումների անհապաղ վերացման պարտադիր կատարման ցուցումներ»,- նշվում է կառավարության Facebook-յան էջում:

Հայաստանում մարտի 16–ին մեկ ամսով հայտարարվել էր արտակարգ դրության ռեժիմ կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով։ Մարտի 24–ից ապրիլի 12–ը գործում էին մարդկանց տեղաշարժի և տնտեսական գործունեության սահմանափակումներ։ Ապրիլի 13–ին կառավարությունը որոշեց մեկ ամսով երկարացնել արտակարգ դրության ռեժիմը` մինչև 2020թ.–ի մայիսի 14–ը ժամը 17։00–ն։ Մայիսի 14-ին կառավարությունը կրկին երկարաձգել է արտակարգ դրության ռեժիմը՝ մինչև 2020 թվականի հունիսի 13-ը ժամը 17:00-ն ներառյալ:

Ընդ որում մարտի 24–ից ապրիլի 12–ը գործում էին մարդկանց տեղաշարժի և տնտեսական գործունեության սահմանափակումներ, որոնք հանվել են մայիսի 4-ից, իսկ արդեն մայիսի 18-ից վերականգնվել է հասարակական տրանսպորտի, մարզասրահների, մանկապարտեզների և հանրային սննդի կետերը:

Մայիսի 29-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 8676 դեպք, որոնցից 3297-ն` առողջացած, 120-ը` մահվան ելքով: