24 ժամով արգելվել է Երևանի մի շարք խանութների աշխատանքը

15.04.2020, 21:02
24 ժամով արգելվել է Երևանի մի շարք խանութների աշխատանքը

24 ժամով արգելվել է Երևանի մի շարք խանութների աշխատանքը

ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի․/Նովոստի-Արմենիա/․Պարետի նոր որոշմամբ, 24 ժամով արգելվել է Երևանի մի շարք խանութների աշխատանքը։ Որոշումը հրապարակվել է ՀՀ կառավարության պաշտոնական կայքում։

Մասնավորապես, որոշման համաձայն, 24 ժամով արգելվում է․

1) «Աթենք» ՍՊԸ-ի, ք․ Երևան, Շինարարների 12/2

2) «Ծիրան մարկետ», ՍՊԸ՝ ք․ Երևան, Շինարարների 12

3) «էն-Էլ-Էս» ՍՊԸ՝ ք․ Երևան, Սիլիկյան թաղամաս, 10-րդ փող․ 68

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետությունում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը կառավարության որոշմամբ երկարաձգվել է (նախկինում գործում էր Մարտի 16-ից ապրիլի 14-ը) 2020 թվականի ապրիլի 14-ից ժամը 17:00-ից` 30 օրով՝ մինչև 2020 թվականի մայիսի 14-ը ժամը 17:00-ն ներառյալ ժամկետով: -0-