Ժամանակավորապես կասեցվել է Երևանի «Տաշիր» առևտրի կենտրոնի գործունեությունն ամբողջությամբ

10.06.2020, 16:55
Ժամանակավորապես կասեցվել է Երևանի «Տաշիր» առևտրի կենտրոնի գործունեությունն ամբողջությամբ
Ժամանակավորապես կասեցվել է Երևանի «Տաշիր» առևտրի կենտրոնի գործունեությունն ամբողջությամբ

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի մասնագետներն այսօր ուժեղացված վերահսկողական աշխատանքները շարունակել են Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում․ դիտարկված տնտեսավարողների շրջանակում են եղել սուպերմարկետների խոշոր ցանցերի մասնաճյուղեր, գրասենյակներ, սպասարկման սրահներ, դեղատներ, գեղեցկության և ատամնաբուժական կենտրոններ։ Այս մասին հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը: 

Загружается новость ... "Лево"

Ակտիվ ստուգայցերը շարունակվում են նաև մարզերում և մայրաքաղաքի վարչական այլ շրջաններում։ Իսկ նախորդ օրերին ստուգայցերի արդյունքում արձանագրված խախտումների հիմքով շարունակվում են նաև կասեցումները, ինչպես սահմանված է ՀՀ պարետի որոշմամբ։

Այսօր, ի թիվս տասնյակ այլ տնտեսվարողների, ժամանակավորապես կասեցվել է նաև Երևանում գործող «Տաշիր» առևտրի կենտրոնի գործունեությունն ամբողջությամբ։ Նախորդիվ ԱԱՏՄ աշխատանքային թիմն այստեղ արձանագրել էր հիմնական տարածքներում արտաքին շփման մակերեսների ախտահանման, ոսկու շուկայի տարածքում՝ սոցիալական հեռավորության պահպանման, գծանշումների, իրազեկման պաստառների փակցման եւ այլ թերություններ։ Տնտեսավարողը պատրաստակամություն է հայտնել շտկել դրանք։

Ստուգայցերին հաջորդող կասեցումները շարունակվում են նաև մարզերում։

ՀՀ ԱԱՏՄ-ն հորդորում է խստագույնս պահպանել կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով սահմանված կանոնները։ Չպահպանելու դեպքում սահմանված է վարչական պատասխանատվություն։

Հայաստանում մարտի 16–ին մեկ ամսով հայտարարվել էր արտակարգ դրության ռեժիմ կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով։ Մարտի 24–ից ապրիլի 12–ը գործում էին մարդկանց տեղաշարժի և տնտեսական գործունեության սահմանափակումներ։ Ապրիլի 13–ին կառավարությունը որոշեց մեկ ամսով երկարացնել արտակարգ դրության ռեժիմը` մինչև 2020թ.–ի մայիսի 14–ը ժամը 17։00–ն։ Մայիսի 14-ին կառավարությունը կրկին երկարաձգել է արտակարգ դրության ռեժիմը՝ մինչև 2020 թվականի հունիսի 13-ը ժամը 17:00-ն ներառյալ:

Ընդ որում մարտի 24–ից ապրիլի 12–ը գործում էին մարդկանց տեղաշարժի և տնտեսական գործունեության սահմանափակումներ, որոնք հանվել են մայիսի 4-ից, իսկ արդեն մայիսի 18-ից վերականգնվել է հասարակական տրանսպորտի, մարզասրահների, մանկապարտեզների և հանրային սննդի կետերը: -0-