Ժամանակավորապես կասեցվել է մի շարք տնտեսվարողների, այդ թվում Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի գործունեությունը

12.04.2020, 10:18
Պարետի նոր որոշումը. ժամանակավորապես կասեցվել է մի շարք տնտեսվարողների, այդ թվում Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի գործունեությունը
Ժամանակավորապես կասեցվել է մի շարք տնտեսվարողների, այդ թվում Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի գործունեությունը

ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ փոպվարչապետ, արտակարգ դրության ժամանակ պարետ Տիգրան ԱՎինյանի նոր որոշմամբ, որը հրապարակվել է ապրիլի 11-ի երեկոյան, 6 ժամով կասեցվել է 6 հասցեներում գործող ընկերությունների գործունեությունը: Այս մասին նշվում է ՀՀ կառավարության կայքում հրապարակված որոշման մեջ:

Загружается новость ... "Лево"

Մասնավորապես, որոշման մեջ նշվում է.

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի №298-Ն որոշման 2-րդ, 6-րդ եւ 7-րդ կետերով եւ որոշման հավելվածի 20-րդ կետով, հաշվի առնելով Պարետի՝ 2020 թվականի մարտի 20-ի №Ց/17- 2020 ցուցումը եւ 2020 թվականի մարտի 31-ի №27 որոշումը, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի 04.04.2020թ. N 789-Ա, 08.04.2020թ. N 687-Ա, N 865-Ա, N 868-Ա եւ N 879-Ա, 09.04.2020թ. N 887-Ա հրամանների հիման վրա 2020 թվականի ապրիլի 6- ից 8-ը, 9-ին եւ 10-ին իրականացված մշտադիտարկումների արդյունքում կազմված արձանագրությունները՝

Վեց ժամով արգելել հետեւյալ տնտեսվարողներին պատկանող մասնաճյուղերի (սուպերմարկետների) գործունեության ծավալումը՝

«ՇՈԿՈ» ՍՊԸ՝ ք. Երեւան, Արցախի 8/101.

ՏԱԹԵՎԻԿ ԽԱՄՈՅԱՆ Ա/Ձ՝ ք. Երեւան, Արցախի 14/20.

ԴԱՎԻԹ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ Ա/Ձ՝ ք. Երեւան, Արցախի 14/20.

«ՆՈՐ ԶՈՎՔ» ՍՊԸ՝ ք.Երեւան, Ազատության 11/78.

«ԷՎՐԻԿԱ ԳՐՈՒՊ» ՍՊԸ՝ ք.Երեւան, Բաբայան 36/96.

«ԱԳԱՐԱԿԻ ՊՂՆՁԱ-ՄՈԼԻԲԴԵՆԱՅԻՆ ԿՈՄԲԻՆԱՏ» ՓԲԸ՝ Սյունիքի մարզ, ք. Ագարակ, Գ. Նժդեհի 7»,- նշվում է որոշման մեջ:

Մարտի 16-ից ապրիլի 14-ը Հայաստանում, կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով, գործում է արտակարգ դրություն: Արտակարգ դրության պայմաններում Հայաստանում ազատ տեղաշարժի և տնտեսական գործունեության որոշ տեսակների սահմանափակումները (նախկինում գործում էր մարտի 24-ից մարտի 31-ը) երկարաձգվել են մինչև ապրիլի 12-ը ներառյալ: 

Ապրիլի 11–ի դրությամբ գրանցվել է կորոնավիրուսի 977 դեպք, բուժվել է 173 մարդ, 13 մարդ, ցավոք, մահացել է։–0–