Ժամանակավորաես դադարեցվում է ՀՀ ոստիկանության որոշ ստորաբաժանումների գործունեությունը

03.06.2020, 12:02
Ժամանակավորաես դադարեցվում է ՀՀ ոստիկանության որոշ ստորաբաժանումների գործունեությունը
Ժամանակավորաես դադարեցվում է ՀՀ ոստիկանության որոշ ստորաբաժանումների գործունեությունը

ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի․ /Նովոստի-Արմենիա/․ Այսօրվանից դադարեցվում է ԱՎՎ և ՃՈ հաշվառման-քննական ստորաբաժանումների գործունեությունը։ Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։

Загружается новость ... "Право"
Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային համավարակի հետևանքով առաջացած արտակարգ իրավիճակով պայմանավորված՝ ՀՀ ոստիկանությունն այսօրվանից՝ հունիսի 3-ից մինչև հունիսի 15-ը, դադարեցնում է անձնագրային և վիզաների վարչության ու ենթակա տարածքային, ինչպես և ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական ստորաբաժանումների, քաղաքացիներին սպասարկող ծառայությունների գործունեությունը։

«Հայցում ենք մեր քաղաքացիների ներողամտությունը։ Այս սահմանափակումների նպատակը բացառապես մեր քաղաքացիների առողջության պահպանումն է»,- ասվում է հաղորդագրության մեջ։-0-