Իրանից Հայաստան թմրանյութերի ներկրման փորձ է կանխվել
22.09.2016,
20:57
Հայ մաքսային ծառայողները վերջին ժամանակահատվածում Իրանից Հայաստան թմրանյութերի ներկրման մի շարք փորձեր են կանխել:

ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայ մաքսային ծառայողները վերջին ժամանակահատվածում Իրանից Հայաստան թմրանյութերի ներկրման մի շարք փորձեր են կանխել, հայտնում է Պետական եկամուտների կոմիտեի մամուլի ծառայությունը։
«ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախաբացթողումային հսկողության վարչության իրականացրած միջոցառումների արդյունքում կանխվել են թմրանյութերի տեղափոխման մի շարք դեպքեր: Ընդհանուր առմամբ, հայտնաբերվել է շուրջ 140 գրամ թմրամիջոց, որից 123,36 գրամը` «մեթամֆետամին» տեսակի»,– ասել է գործակալության զրուցակիցը, բայց չի հաղորդել, թե երբ է դա տեղի ունեցել։
Կոմիտեի տվյալներով, թմրանյութերի ներկրման փորձերի զգալի մասը կանխվել է Մեղրիի մաքսակետում: Հայ-իրանական սահմանին ապօրինի ճանապարհով թմրանյութերի տեղափոխման դեպքերի հեղինակները մեծամասամբ Իրանի քաղաքացիներ են:
«Մաքսանենգները որպես թմրանյութի հիմնական թաքստոց օգտագործել են իրենց դրամապանակներն ու քարտապանակները, քաղաքացիներից մեկն էլ ապրանքը թաքցրել էր ճամպրուկի պաստառի տակ»,– ասվում է հաղորդման մեջ։ -0-