Իրանից ՀՀ քաղաքացիների վերադարձը չի սահմանափակվի․ Թորոսյան
01.03.2020,
14:14
Իրանի և Հայաստանի սահմանը բաց կլինի երկրի քաղաքացիների հայրենիք վերադառնալու համար
ԵՐԵՎԱՆ, 1 մարտի․ /Նովոստի-Արմենիա/․ Իրանի և Հայաստանի սահմանը բաց կլինի երկրի քաղաքացիների հայրենիք վերադառնալու համար, կիրակի տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց Հայաստանի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
Կիրակի գիշերը Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման հաստատված դեպք։ Հիվանդը Հայաստանի 29-ամյա քաղաքացի է, ով Հայաստան է ժամանել Թեհրանից փետրվարի 28-ին իր կնոջ հետ։ Նա լավ վիճակում է ինքն է դիմել բժշկի։
Թորոսյանի խոսքով, այս որոշման հիմքերից մեկը երկրի Սահմանադրությունն է, ըստ որի անհնար է արգելել քաղաքացիներին վերադառնալ հայրենիք:
Չինաստանում այսօր նոր կորոնավիրուսից զոհերի թիվը կազմել է 2870, վարակվածների թիվը գերազանցել է 79.8 հազարը, առողջացել է ավելի քան 41.8 հազար։
Իրանը տվյալ պահին Չինաստանից հետո զբաղեցնում է երկրորդ տեղը կորոնավիրուսից մահացածների թվով՝ 43 մարդ։ Ընդհանուր առմամբ՝ երկրում գրանցվել է վարակման 593 դեպք։
Մեկ շաբաթվա ընթացքում Իրանից Հայաստան է ժամանել մոտ 360 մարդ, Իրանում Հայաստանի դեսպանությունը փետրվարի 19-ից աշխատում է արտակարգ ռեժիմով, գործում է թեժ գիծ, սահմանված է շուրջօրյա հեռախոսային և էլեկտրոնային կապով մշտական հերթապահություն։
Վրաստանում և Ադրբեջանում մարտի 1-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 3 դեպք։-0-