Իրանի հետ հաղորդակցության ժամանակավոր սահմանափակումը կերկարացվի մինչև մարտի 24-ը

03.03.2020, 12:13
Իրանի հետ հաղորդակցության ժամանակավոր սահմանափակումը կերկարացվի մինչև մարտի 24-ը
Իրանի հետ հաղորդակցության ժամանակավոր սահմանափակումը կերկարացվի մինչև մարտի 24-ը

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի./Նովոստի-Արմենիա/. Կառավարության որոշմամբ Իրանի հետ հաղորդակցության ժամանակավոր սահմանափակումը կերկարացվի մինչև մարտի 24-ը: Այս մասին իր Facebook-յան էջում գրել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

Նա նաև նշել է, որ սահմանափակումը կտարածվի նաև բեռնափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցների նկատմամբ։

ՀՀ կառավարության այս որոշմանը մանրամասն կարող եք ծանոթանալ կառավարության կայքում:

Հիշեցնենք, որ նախօրեին Կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստի ժամանակ ՀՀ վարչապետը նշել էր, որ հաշվի առնելով տարածաշրջանում համաճարակային իրավիճակը, Հայաստանը որոշում է կայացրել երկարացնել և խստացնել սահմանափակումները հայ-իրանական սահմանով հաղորդակցության ուղղությամբ:

Փետրվարի 19-ին Իրանում կորոնավիրուսի բռնկմամբ պայմանավորված ՀՀ կառավարությունը 2020թ.-ի փետրվարի 25-ից սահմանափակել է Իրանի հետ օդային և ցամաքային հաղորդակցությունը՝ վարակից խուսափելու նպատակով: -0-