Ինչպես են Հայաստանում վերահսկում կորոնավիրուսի հնարավոր կրողներին. մանրամասնում է մասնագետը

24.02.2020, 20:15
Ինչպես են Հայաստանում վերահսկում կորոնավիրուսի հնարավոր կրողներին. մանրամասնում է մասնագետը. ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ
Ինչպես են Հայաստանում վերահսկում կորոնավիրուսի հնարավոր կրողներին. մանրամասնում է մասնագետը
ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Առողջապահության նախարարության հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնի տնօրեն Արտավազդ Վանյանը «Նովոստի-Արմենիա» լրատվական գործակալությանը հայտնեց, թե ինչպես է վերահսկվում Չինաստանից և այլ երկրներից Հայաստան ժամանողների կորոնավիրուսի առկայությունը:

Ըստ Չինաստանի Առողջապահության պետական կոմիտեի՝ փետրվարի 24-ի դրությամբ, Չինաստանում նոր կորոնավիրուսի զոհերի թիվը աճել է մինչև 2592, առողջացել է 24734 մարդ:

«Լրացվում է հասցեի քարտ, և եթե մարդը չունի ախտանիշներ, նրան թույլատրվում է մուտք գործել Հայաստան, որտեղ 14 օր գտնվում է ամենօրյա հսկողության տակ», - ասաց նա:

Վանյանը հայտնեց, որ այս ժամանակահատվածում կլինիկայի աշխատակիցները և կենտրոնի փորձագետները, որոնց տրամադրվում է ժամանածների մասին տեղեկատվություն, ամեն օր այցելում են նրանց կամ զանգում՝ իմանալու նրանց վիճակի մասին և տեղեկացնում, թե ուր դիմել կորոնավիրուսի ախտանիշների առկայության դեպքում:

Երկուշաբթի տեղի ունեցած մամուլի ասուլիսում նա ասաց նաև, որ այսօրվանից կներդրվի պարտադիր «Հայաստանի հանրային առողջությունը պաշտպանելու համար ուղևորների բնակության հասեի քարտեր», ոչ միայն Չինաստանից ժամանած ուղևորների, այլև այլ համաճարակաբանորեն անբարենպաստ երկրներից, ինչպիսիք են Իտալիան, Կորեան և Իրանը:

Իրանում, վերջին տվյալների համաձայն, գրանցվել է Covid-19 կորոնավիրուսով վարակվելու 47 դեպք, որոնցից 12-ը՝ մահվան ելքով: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ երկուշաբթի կորոնավիրուսի տարածումը կանխելու հանձնաժողովի նիստից հետո որոշումներ են ընդունվել Իրանի Իսլամական Հանրապետության հետ ցամաքային հաղորդակցությունը երկու շաբաթով դադարեցնելու մասին (բացառությամբ բեռնափոխադրումների): Որոշվեց նաև կիրառել ոչ ամբողջական սահմանափակումներ օդային հաղորդակցությունների նկատմամբ, հատուկ հսկողություն կիրառել վարորդների նկատմամբ, որևէ սահմանափակում չկիրառել Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիների՝ հայրենիք վերադառնալու համար:-0-