Ի՞նչ պայմաններում են պահվում մեկուսացված զինծառայողները ՀՀ-ում (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 27 մարտի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանն այցելել է մեկուսացման մեջ գտնվող զինվորներին և տեսակցության վայրից տեսանյութ հրապարակել:
Հիշեցնենք, որ այսօրվա դրությամբ ՀՀ ԶՈՒ-երում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 5 դեպք: 35 զինծառայողի թեստավորումը, ումից նմուշառում էր վերցվել ստուգման համար, բացասական արդյունք է ցույց տվել:
Հայաստանում մարտի 16–ից ապրիլի 14–ը հայտարարվել է արտակարգ դրություն` երկրում կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով, ինչի կապակցությամբ մարտի 24–ին ժամը 23։59–ից մինչև մարտի 31–ը ժամը 23։59–ը Հայաստանում գործում են քաղաքացիների տեղաշարժման և տնտեսական գործունեության իրականացման նոր սահմանափակումներ։
Հայաստանում մարտի 27–ի ժամը 10։00–ի դրությամբ գրանցվել է կորոնավիրուսով վարակման 329 դեպք։ Բուժվել է 28 մարդ։ Արձանագրվել է մահվան 1 դեպք:–0–

