Ի՞նչ կապ ունեն իրար հետ ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածները․ ՀՀ ԱՆ մամուլի քարտուղարը մանրամասնել է

20.03.2020, 13:51
Ի՞նչ կապ ունեն իրար հետ ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածները․ ՀՀ ԱՆ մամուլի քարտուղարը մանրամասնել է
Ի՞նչ կապ ունեն իրար հետ ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածները․ ՀՀ ԱՆ մամուլի քարտուղարը մանրամասնել է
ԵՐԵՎԱՆ, 20 մարտի․ /Նովոստի-Արմենիա/․ ՀՀ առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը հայտնել է Հայաստանում կորոնավիրուսի 136 դեպքի փոխկապակցվածության մասին։

«Հանրագումարով հաստատված 136 դեպքից 112-ը փոխկապակցված են երկու առաջնակի դեպքերի հետ»,- գրել է նա իր Facebook-յան էջում։

ՀՀ կառավարությունը մարտի 16–ից ապրիլի 14–ը հայտարարել է արտակարգ դրություն երկրում կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով։

Հայաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը հաստատվել է մարտի 1–ին, պացիենտն արդեն առողջացել է և դուրս է գրվել հիվանդանոցից։ Վարակակիրների շրջանում են Իրանից և Իտալիայից ժամանած ՀՀ քաղաքացիներ` Երևանի, Էջմիածնի, Մեղրիի և Չարենցավանի բնակիչներ, նրանց հետ շփված անձինք, ինչպես նաև Իտալիայի մեկ քաղաքացի և Ֆրանսիայից ժամանած անձ։ Վարակակիրների մեծ մասը, այդ թվում` դպրոցահասակ երեխան, Էջմիածնի բնակիչներ են, ինչպես նաև Երևանի արտադրամասում վարակակիրների հետ շփված անձինք։–0–

 - рис.1