Ինչ անուններ են տրվել նորածիններին ՀՀ-ում 2025 թ.-ի առաջին կեսին

06.08.2025, 21:26
Հրապարակվել է 2025 թ.-ի առաջին կեսին Հայաստանում նորածիններին տրվող ամենատարածված անունների ցանկը
Ինչ անուններ են տրվել նորածիններին ՀՀ-ում  2025 թ.-ի առաջին կեսին

ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի․/Նովոստի-Արմենիա/․  ՀՀ վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2025 թ.-ի առաջին կեսին Հայաստանում նորածիններին տրվող ամենատարածված անունների ցանկը։

Այս տարվա օգոստոսի 5-ի դրությամբ, ավանդույթի համաձայն, ցանկը գլխավորում են Նարեն և Դավիթը։ Առաջինը տրվել է 258 նորածին աղջիկների, իսկ երկրորդը՝ 491 տղաների։

Աղջիկների անունների ամենատարածված հնգյակում են եղել Լյուսեն (237), Արփին (234), Մարիան (229) և Անգելինան (163), իսկ տղաներին տրվող ամենատարածված անուններն են՝ Նարեկը (331), Հայկը (282), Ռոբերտը (265) և Միքայելը (255):

Տղաների անունների շարքում հաճախ հանդիպում են կրճատ անուններ՝ Լեո (205 երեխա՝ տասներորդ ամենատարածված անունը) և Ալեքս (95 երեխա): Օտարերկրյա անունների շարքում ամենատարածվածներն են եղել Դանիելը (158), Էրիկը (68), Ալենը (61), Հենրին (60), Ադամը (52), Ռաֆայելը(47), Սեմը (40) և Մաքսը (38): Ամենաքիչ տարածված տղայի անուններն են եղել Հարությունը (33), ինչպես նաև Ալեքսանդրը և Էդուարդը (35-ական)։

Ինչ վերաբերում է աղջիկների անուններին, ապա ընդունված օտար անուններից ամենատարածվածներից մեկը Եվան է (154):

Տարածված են նաև այնպիսի անուններ, ինչպիսիք են՝ Մարին (125), Ամելին (123), Արիանան (105), Հելենը (101), Սոֆին (99), Ադրիանան (99), Եվան (90), Լեան (89), Էլինան (84), Միլան (84), Արինան (83), Սոֆիան (74), Յանան (67), Միլենան (66), Նատալին (50), Ադելինան (49), Միլանան (48), Վիկտորիան (44), Լեան (44):

Ամենաքիչ տարածված անուններն են եղել Միան (31), Մերին (32) և Գաբրիելան (33):

Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ 2025 թ.-ի առաջին կեսին Հայաստանում ծնվել է 14,609 երեխա, այդ թվում՝ 7,003 աղջիկ և 7,606 տղա: