415.57
4.67
386.18
+14
Եղանակը Երևանում
Հայ

IDeA հիմնադրամը դրամահավաք է սկսում սիրիահայերին աջակցելու համար և հատկացնում է $ 250 000

13:22
15 Հոկտեմբերի 2016
ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի զարգացման նախաձեռնություններ (IDeA) հիմնադրամն դրամահավաք է սկսում սիրիահայերին աջակցելու համար` այդ նպատակի համար հատկացնելով 250 000 դոլար, հայտնում է հիմնադրամի մամուլի ծառայությունը:

«IDeA հիմնադրամն իր երախտագիտությունն է հայտնում Հայաստանի, Սփյուռքի եւ աշխարհի բոլոր անհատներին եւ կազմակերպություններին, որոնք ակտիվորեն սատարեցին մեր կոչը: Բարձր ենք գնահատում առանձին անձանց, հասարակական կազմակերպությունների, պետության և եկեղեցու ջանքերը` ուղղված ռազմական հակամարտության պայմաններում ապրող Սիրիայի մեր հայրենակիցներին»,- նշվում է հաղորդագրությունում:

Հիմնադրամում նշել են, որ Սիրիայի հակամարտությունը երկար է տևում, այդ երկրում բնակվող հայերի խնդիրների լուծումը բարդանում է տարբեր դիրքորոշումների և շահերի պատճառով, սակայն հայրենակիցների կյանքերի փրկությունը բացարձակ առաջնահերթություն է:

Ի լրումն այն ջանքերի, որոնք ձեռնարկվում են պետական, հանրային և միջազգային մակարդակներում, IDeA հիմնադրամն այս փուլում կհատկացնի $ 250 000, որոնք կբաշխվեն հակամարտության ամենասկզբից օգնության ջանքեր ծավալած ռազմավարական գործընկեր Հայ Ընդհանուր Բարեգործական Միության (ՀԲԸՄ) և Հայաստանում սիրիահայերին աջակցության ծրագրեր իրագործող RepatArmenia, Mission Armenia, «Հալեպ» կազմակերպությունների միջև` հետևյալ ուղղություններով ծրագրերի մշակման և իրագործման համար.

- աջակցություն նրանց, ովքեր շարունակում են մնալ Սիրիայում (ՀԲԸՄ);
- աջակցություն նրանց, ովքեր ժամանակավոր ապաստան են փնտրում Սիրիայի սահմաններից դուրս (Mission Armenia);
- աջակցություն նրանց, ովքեր որոշել են տեղափոխվել Հայաստան («Հալեպ»);
- աջակցություն Հայաստանում ինտեգրվելու ու աշխատանք գտնելու հարցում («Repat Armenia»):
Միջոցները բաշխվելու են յուրաքանչյուր ծրագրի ծավալի և յուրահատկության համապատասխան:
Բոլոր ցանկացող անհատներն ու կազմակերպությունները կարող են միանալ այս նախաձեռնությանը, վերոնշյալ կազմակերպություններին ուղիղ նվիրատվության, կամ էլ IDeA-ի հատուկ հաշվեհամարների միջոցով:

Գործընկեր-կազմակերպությունների և IDeA-ի հաշվեհամարների մասին մանրամասն տեղեկատվությունը հասանելի է այս հղումով:

Անհատներն ու կազմակերպությունները, որոնք ցանկանում են աջակցել ՀԲԸՄ-ին, Mission Armenia, «Հալեպ» և Repat Armenia կազմակերպություններին կացարանի կամ աշխատատեղի տրամադրման, դասընթացների կազմակերպման միջոցով կարող են իրենց առաջարկներն ուղղել [email protected] էլ. փոստով կամ or +374 (0) 60 700801 հեռախոսահամարով:

«Գիտակցելով Մերձավոր Արեւելքում հայկական համայնքների պահպանման կարեւորությունը, մենք լիահույս ենք, որ մեր կողմից առաջարկված կոնսոլիդացման մեխանիզմը կօգնի ապահովել սիրիահայերի ֆիզիկական անվտանգությունը և նրանց ինքնության պահպանումը` անկախ հետագա բնակության վայրից»,- նշվում է հաղորդման մեջ:

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
23:06
09 Հունիսի 2023
Ադրբեջանը կրակ է բացել զինծառայողներին տեղափոխող մեքենայի վրա (ՖՈՏՈ)
Ադրբեջանն այսօր րակ է բացել զինծառայողներին տեղափոխող մեքենայի վրա. ՖՈՏՈ
16:06
09 Հունիսի 2023
Գայանե Հակոբյանը դատապարտվեց 4 տարվա ազատազրկման, բայց պատիժը պայմանականորեն չի կիրառվի
Դատավորը հայտարարեց, որ պատիժը պայմանականորեն չի կիրառվի ու կսահմանվի փորձաշրջան 1 տարի ժամկետով
14:59
09 Հունիսի 2023
ՀՀ–ում ծխախոտը պետք է վաճառվի սպիտակ տուփերով, վրան ոչինչի չպետք է պատկերված լինի
2024թ.–ի հունվարի 1–ից ՀՀ–ում ծխախոտը պետք է վաճառվի սպիտակ տուփերով, վրան ոչինչի չպետք է պատկերված լինի
13:01
09 Հունիսի 2023
Կան հակասություններ. պաշտպաններն այլևս չեն ներկայացնելու տիկին Գայանեի շահերը (ՎԻԴԵՈ)
Փաստաբանները նաև նշեցին, որ Աշոտ Փաշինյանի դիրքորոշման մեջ փոփոխություն է եղել. ՎԻԴԵՈ
12:02
09 Հունիսի 2023
Փաշինյանի որդու առևանգման գործով դատական նիստը կանցնի դռնփակ. փաստաբան
Աշոտ Փաշինյանի առևանգման գործով դատական նիստը կանցնի դռնփակ. փաստաբան
19:28
08 Հունիսի 2023
Ադրբեջանը կրակ է բացել Գեղարքունիքի հատվածում հայկական դիրքերի ուղղությամբ
Ադրբեջանը կրակ է բացել Գեղարքունիքի հատվածում հայկական դիրքերի ուղղությամբ
15:32
08 Հունիսի 2023
ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատվիրակությունը մեկնել է Բաքու
ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատվիրակությունը մեկնել է Բաքու
15:04
08 Հունիսի 2023
Հայտնի թռչնաֆաբրիկայի հավի նմուշում սալմոնելա է հայտնաբերվել, գործունեությունը կասեցվել է (ՖՈՏՈ)
Սալմոնելա` հայտնի թռչնաֆաբրիկայի հավի նմուշում, արտադրական գործունեությունը կասեցվել է. ՖՈՏՈ
14:36
08 Հունիսի 2023
Armenian Airlines–ը մեկնարկում է Երևան–Ստամբուլ չվերթը
Armenian Airlines–ը մեկնարկում է Երևան–Ստամբուլ չվերթը
12:46
08 Հունիսի 2023
Երկու համալսարանների միաձուլման արդյունքում կստեղծվի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա
ՀՀ–ում կստեղծվի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա
12:14
08 Հունիսի 2023
Երևանի փողոցներից մեկում կարգելվի տրանսպորտային միջոցների կայանումը (ՍԽԵՄԱ)
Ուշադրություն. Երևանի փողոցներից մեկում կարգելվի տրանսպորտային միջոցների կայանումը. ՍԽԵՄԱ
10:32
08 Հունիսի 2023
Ադրբեջանը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ
Ադրբեջանը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ