Հյուրըկալության ոլորտում կարիերայի հնարավորությունները սկսվում են «Ապիցիուս Արմենիա» միջազգային հյուրնկալության դպրոցից (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ «Ապիցիուս Արմենիան» իր տաղավարով առաջին անգամ մասնակցեց Career City Fest-ին, որը տեղի ունեցավ ապրիլի 25-26-ը Մերիդիան Էքսպո ցուցահանդեսային համալիրում։
Միջոցառումը բացառիկ հնարավորություն ստեղծեց դպրոցի նկատմամբ հետաքրքրվողների համար՝ մանրամասն տեղեկանալու կրթական ծրագրերի, ընդունելության կարգի և ավարտելուց հետո առկա կարիերայի հնարավորություններին։
Տաղավարում կազմակերպվեց խաղարկություն, որի հաղթողները կստանան անվճար խոհարարական մաստեր կլասսի մասնակցության սերտիֆիկատ՝ Իտալիայից ժամանած հայտնի շեֆ խոհարարի կողմից։
«Ապիցիուս Արմենիա» հյուրընկալության միջազգային դպրոցը պաշտոնապես կբացի իր դռները արդեն այս տարի, Դիլիջանում։ Դպրոցը հանդիսանում է 1997 թվականից գործող, համաշխարհային ճանաչում ունեցող կրթական կառույցի մասնաճյուղը և առաջարկում է նորարարական մոտեցմամբ ակադեմիական և մասնագիտական կրթություն հյուրընկալության և խոհարարության ոլորտում։ Ակադեմիական ծրագիրը առաջարկում է մասնագիտական կրթություն երկու ուղղություններով՝ հյուրընկալության կառավարում, սննդի և գինու ուսումնասիրություն։ Ուսուցումը անցկացվելու է անգլերեն լեզվով՝ իտալացի և միջազգային դասախոսների կողմից։
Կրթության տևողությունը երկու տարի է, և յուրաքանչյուր տարվա ավարտին տրվում է միջազգային մասնագիտական վկայական։ Դպրոցը առաջարկում է երկու կրթական տարբերակ՝ առաջին տարին անցկացնել Դիլիջանում, իսկ երկրորդ տարին՝ Ֆլորենցիայում կամ կրկին Դիլիջանում։
Բացի ակադեմիական ծրագրից, «Ապիցիուս Արմենիան» առաջարկում է նաև սիրողական դասեր՝ գործնական խոհարարական փորձառություններ, համտեսներ և վարպետության դասեր։