Հուլիսից Գերմանիայի վիզայի դիմումների ընդունման կարգը կփոխվի

05.06.2025, 11:32
Շենգենյան վիզայի դիմումները 2025 թվականի հուլիսից  կընդունվեն այլ հարթակում
Հուլիսից Գերմանիայի վիզայի դիմումների ընդունման կարգը կփոխվի

ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Շենգենյան վիզայի դիմումները 2025 թվականի հուլիսից  կընդունվեն միայն TLScontact-ում։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանում Գերմանիայի դեսպանությունը՝ տեղեկացնելով, որ փոփոխությունների շրջանում կպակասեցվի առաջարկվող պայմանավորվածությունների քանակը և կերկարի սպասելաժամանակը։ 

«Մինչև հունիսի վերջը ներառյալ, եթե արդեն ունեք պայմանավորվածություն, վիզաների դիմումները կընդունի Երևանում Գերմանիայի դեսպանությունը։

Փոփոխությունների շրջանում դեսպանությունը սկզբունքորեն չի պատասխանի պայմանավորվածությունների վերաբերյալ հարցումներին»,- ասված է դեսպանության տարածած հայտարարության մեջ։