ՀՐԱՏԱՊ. ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 64-ի

17.03.2020, 13:35
ՀՐԱՏԱՊ. ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 64-ի
ՀՐԱՏԱՊ. ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 64-ի
ԵՐԵՎԱՆ, 17 մարտի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 64-ի: Այս մասին նշվում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի Facebook-յան էջում: 

«Մարտի 17-ին, ժամը 12:00-ի դրությամբ իրականացված կորոնավիրուսային հիվանդության թեստավորման արդյունքում հաստատվել է ևս 12 դեպք, որոնցից 6-ը փոխկապակցված է Էջմիածնի դեպքի հետ, իսկ մյուս 6-ը` արտադրամասի: Վերջններս ի սկզբանե եղել են մեկուսացված»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Հանրագումարով, այս պահին ունենք հաստատված 64 դեպք, որոնցից 1-ը՝ առողջացել է:-0-