ՀՐԱՏԱՊ. կորոնավիրուսից 89-ամյա պացիենտ է մահացել. ԱՆ
01.04.2020,
19:53
ՀՐԱՏԱՊ. կորոնավիրուսից 89-ամյա պացիենտ է մահացել. ԱՆ

ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանն իր Facebook-յան էջում հայտնել է կորոնավիրուսից ևս մեկ պացիենտի մահվան մասին:
Загружается новость ... "Лево"
««Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում արձանագրվել է մահվան դեպք։ 89-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի ինֆիլտրատիվ թոքաբորբ։ Բացի այդ, քաղաքացին ունեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություններ, այդ թվում՝զարկերակային հիպերտոնիա, շաքարային դիաբետ։ Ցավոք, վերջինիս տարիքի և ուղեկցող հիվանդությունների պատճառով հնարավոր չի եղել փրկել նրա կյանքը»,- նշել է Ալինա Նիկողոսյանը:
Հայաստանում ապրիլի 1-ի դրությամբ գրանցվել է կորոնավիրուսով վարակման 571 դեպք։ 31 մարդ բուժվել է:–0–