Հրապարակվել է լաբորատորիաների ցանկը, որտեղ կարելի է հանձնել COVID-19-ի թեստ

22.06.2020, 17:32
Հրապարակվել է լաբորատորիաների ցանկը, որտեղ կարելի է հանձնել COVID-19-ի թեստ
Հրապարակվել է լաբորատորիաների ցանկը, որտեղ կարելի է հանձնել COVID-19-ի թեստ

ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ ԱՆ-ն ներկայացրել է այն լաբորատորիաները, որտեղ կարելի է կորոնավիրուսի թեստ հանձնել: Այս մասին նշվում է ԱՆ Facebook-յան էջում:

Загружается новость ... "Лево"

Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) նկատմամբ լաբորատոր հետազոտություններն իրականացվում են` ՀՀ առողջապահության նախարարության 2020 թվականի մայիսի 13-ի թիվ 04-Ց, 2020 թվականի հունիսի 11-ի թիվ 05-Ց և 2020 թվականի հունիսի 19-ի թիվ 07-Ց ցուցումների համաձայն, հետևյալ լաբորատորիաներում`

• «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ
• «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ
• «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց ՓԲԸ
• «Նատալի ֆարմ» ՍՊԸ («Աստղիկ» բժշկական կենտրոն):

Վճարովի հետազոտություններ իրականացնող լաբորատորիաներ են`

• «Պրոմ-Տեստ» ՍՊԸ
• «Գիսանե» ՍՊԸ («Դավիդյանց լաբորատորիաներ»)
• «Էկոսենս» ՍՊԸ

Հայաստանում հունիսի 22-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 20588 դեպք, որոնցից 9131-ն` առողջացած, 360-ը` մահվան ելքով: -0-