ՀՀ ոստիկանությունը հայտնաբերել է քննչական մեկուսարանից փախուստի դիմած տղամարդուն
18:46
29 Ապրիլի 2016
ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցներն ուրբաթ հայտնաբերել են 31–ամյա Սպարտակ Դանիելյանին, ով փախուստի էր դիմել Կենտրոն–Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի –ամանակավոր քննչական մեկուսարանից։
Դանիելյանը փախուստի է դիմել ապրիլի 5–ին, հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։
Նրա նկատմամբ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ 355–րդ հոդվածի 1–ին մասի հատկանիշներով (փախուստ ազատազրկման վայրից, ձերբակալվածներին պահելու վայրից)։ -0-
Երևանի նախկին քաղաքապետ, «Ազգային առաջընթաց» կուսակցությունից քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը հայտարարել է, որ իրենց խմբակցությունը գնում է Երևանի ավագանու նոր ընտրությունների