ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, գեներալ լեյտենանտ Լևոն Երանոսյանը մեկամսյա արձակուրդ է գնացել։
Ինչպես նշվում է կառավարության կայքում, արձակուրդը տրամադրվել է վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ` արձակուրդը տրվել է օգոստոսի 8–ից սեպտեմբերի 6–ը։
Երանոսյանը հուլիսի 30–ի լույս գիշերը ղելավարել է Երևանում «Սասնա ծռեր» խմբին սատարելու նպատակով կազմակերպված բողոքի ցույցի ցրումը։ Ցույցը ցրելու ժամանակ ոստիկանությունը Խորենացի փողոցում և Սարի Թաղում կիրառել է հատուկ միջոցներ, տասնյակ տուժածներ տեղափոխվել են հիվանդանոցներում բեկորային վնասվածքներով, այրվածքներով, գազի թունավորումով։
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում