ՀՀ-ում կորոնավիրուսից 27-ամյա պացիենտ է մահացել. ԱՆ-ն տեղեկություններ է հայտնում

01.05.2020, 11:06
ՀՀ-ում կորոնավիրուսից 27-ամյա պացիենտ է մահացել. ԱՆ-ն տեղեկություններ է հայտնում

ՀՀ-ում կորոնավիրուսից 27-ամյա պացիենտ է մահացել. ԱՆ-ն տեղեկություններ է հայտնում

ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի./Նովոստի-Արմենիա/. Մայիսի 1-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 2148 դեպք, որոնցից 977-ն` առողջացած, 33-ը` մահվան ելքով: Այս մասին նշվում է ԱՆ Facebook-յան էջում:

Загружается новость ... "Лево"

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 1136 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 22177 թեստավորում:

Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 82 նոր դեպք և 48 առողջացած։

«Մահվան դեպքի վերաբերյալ հայտնում ենք, որ իգական սեռի պացիենտը եղել է 27 տարեկան և ունեցել է ուղեկցող խրոնիկական հիվանդություններ»,- նշվում է հայտարարության մեջ:-0-