417.4
4.02
393.4
+22
Եղանակը Երևանում
Հայ

ՀՀ ԿԳ նախարարը հրաժարվել է նախկին նախարարի ավտոմեքենայից

22:32
05 Մարտի 2016
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ կրթության և գիտության նորանշանակ նախարար Լևոն Մկրտչյանը հրաժարվել է ժամանակին Արմեն Աշոտյանին ըստ էության նվիրված «Volksvagen touareg» մակնիշի ավտոմեքենայից, հայտնում է armtimes.com-ը:

Ինչպես հայտնում է կայքը, նախարարը երթևեկում է «Toyota camry»-ով: Իսկ «Volksvagen touareg»-ն Աշոտյանը նվեր էր ստացել կրթության ազգային ինստիտուտից նախարարական պորտֆել ստանալուց հետո: Այդ ամենում կոռուպցիոն ռիսկեր տեսնողներին Աշոտյանն ասաց, որ մեքենան ձեռք է բերվել ոչ թե պետական միջոցների, այլ Կրթության ազգային ինստիտուտի հաշվին, որը, շահույթ ունենալով, գնել է այդ մեքենան և նվիրել նվիրել կրթության և գիտության նախարարությանը, հետևաբար, այն ոչ մեկի սեփականությունը չէ, այլ պետական է:

Իսկ Լևոն Մկրտչյանն այդ ավտոմեքենայից չօգտվելու վերաբերյալ հարցին պատասխանել է, որ Արմեն Աշոտյանին տրամադրված ավտոմեքենան «մենք կպահենք նախարարության տրամադրության տակ, և դա երևի մեկ այլ պաշտոնյայի կսպասարկի, իսկ «Toyota camry» տիպի մեքենան, որը նախատեսված է նախարարների համար և որը արդեն կա կրթության և գիտության նախարարությունում, ես կվերցնեմ որպես իմ ծառայողական մեքենա»:

Նախարարն ավելացրել է, որ գերատեսչության ղեկավարների ծառայողական մեքենաների մակնիշները սահմանված են օրենսդրությամբ:

«Այս «Toyota camry»-ից նախկին աշխատակազմի ղեկավարն է օգտվել, համարանիշը դեռ աշխատակազմինն է, սպասում ենք իրավաբանորեն ձևակերպումներ անենք, որպեսզի վերադարձվի նախարարին»,- ասել է Մկրտչյանը:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
23:27
29 Սեպտեմբերի 2023
Քննարկվում է Հայաստանում ռուսական հեռուստաալիքներն անջատելու հարցը.ՔՊ-ական պատգամավոր
ՔՊ-ական պատգամավոր Լուսինե Բադալյանը հայտարարել է, որ քննարկվում է Հայաստանում ռուսական հեռուստաալիքներն անջատելու հարցը
21:20
29 Սեպտեմբերի 2023
Կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել (ՖՈՏՈ)
Կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել. ՖՈՏՈ
14:15
29 Սեպտեմբերի 2023
Պապիկյանը չի մասնակցի ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին
Սուրեն Պապիկյանը չի մասնակցի ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին
13:41
29 Սեպտեմբերի 2023
Բնակարաններ վարձով տալու պատրվակով 48-ամյա կինը 5 անձից գումար է հափշտակել
Քննչական կոմիտեն զգուշացնում է
13:01
29 Սեպտեմբերի 2023
«Մայր Հայաստան» խմբակացությունն ամբողջ կազմով չի ներկայանա Երևանի ավագանու առաջին նիստին
«Մայր Հայաստան» խմբակացությունն ամբողջ կազմով չի ներկայանա Երևանի ավագանու առաջին նիստին
12:45
29 Սեպտեմբերի 2023
Այս պահին Հայաստանի սահմանամերձ հատվածներում վիճակը հարաբերականորեն կայուն է. պաշտպանության փոխնախարար
Այս պահին Հայաստանի սահմանամերձ հատվածներում վիճակը հարաբերականորեն կայուն է, ՊՆ-ն ուշի ուշով հետևում է այդ իրավիճակի փոփոխությանը
11:10
29 Սեպտեմբերի 2023
Դիլիջանի թունելի և Պուշկինի թունելի երթևեկը ժամանակավորապես կդադարեցվի
Դիլիջանի թունելի և Պուշկինի թունելի երթևեկը ժամանակավորապես կդադարեցվի
23:37
28 Սեպտեմբերի 2023
Մեր խմբակցությունը գնում է Երևանի ավագանու նոր ընտրությունների. Մարության
Երևանի նախկին քաղաքապետ, «Ազգային առաջընթաց» կուսակցությունից քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը հայտարարել է, որ իրենց խմբակցությունը գնում է Երևանի ավագանու նոր ընտրությունների
14:13
28 Սեպտեմբերի 2023
Ի՞նչ է սպասվում, երբ Հռոմի ստատուտի վավերացումից հետո ՌԴ նախագահը մուտք գործի Հայաստան. պարզաբանում է Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչը
Ի՞նչ է սպասվում, երբ Հռոմի ստատուտի վավերացումից հետո ՌԴ նախագահը մուտք գործի Հայաստան
13:39
28 Սեպտեմբերի 2023
Երևանում ավտոբուսների ժամանման միջակայքը կարող է ավելանալ, քաղաքապետարանից նշել են պատճառը
Երևանում ավտոբուսներն այս օրերին ուշացումով են ժամանում, քաղաքապետարանից նշել են պատճառը
00:11
28 Սեպտեմբերի 2023
Վարդան Ղուկասյանը Մարությանին ու Թևանյանին առաջարկ է արել
Վարդան Ղուկասյանը Մարությանին ու Թևանյանին առաջարկ է արել
00:05
28 Սեպտեմբերի 2023
«Մայր Հայաստանը» պատրաստ է իր քվեն տալ Հայկ Մարությանին. հայտարարություն
«Մայր Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածել Երևանի քաղաքապետի նշանակման կապակցությամբ