ՀՐԱՏԱՊ. ՀՀ կառավարությունը կդիտարկի Արցախի ճանաչման նախագիծը

03.05.2016, 14:35
Հայաստանի կառավարությունն իր հերթական նիստի օրակարգում ընդգրկել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման մասին օրենքի նախագիծը։
ՀՐԱՏԱՊ. ՀՀ կառավարությունը կդիտարկի Արցախի ճանաչման նախագիծը
ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի կառավարությունն իր հերթական նիստի օրակարգում ընդգրկել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման մասին օրենքի նախագիծը։

Մայիսի 5–ին կայանալիք նիստի օրակարգը տեղակայված է կառավարության պաշտոնական կայքում։ Օրինագծի հեղինակներն են` պատգամավորներ Զարուհի Փոստանջյանը և Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։

Օրինագծի համաձայն, Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Արցախի Հանրապետությունը։ Իսկ հենց օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրը։ Հարցը կներկայացնի Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը։

Կառավարությունը պետք է ներկայացնի օրենքի եզրակացությունը և ուղղի այն Ազգային ժողով օրենքով սահմանված կարգով։

Օրինագծի հեղինակները նշում են, որ դրա ընդունումը Հայաստանի և Արցախի ներկայացուցիչների միջև կայացած քննարկումների արդյունք է և պայմանավորված է հետագա գործընթացներով, այդ թվում` արտաքին գործոններով։ -0-