ՀՀ ԱԻՆ-ը հորդորում է քաղաքացիներին մնալ շինությունների ներսում

23.05.2016, 16:23
Հայաստանի ԱԻՆ–ը քաղաքացիներին խորհուրդ է տալիս մնալ շինությունների ներսում:
ՀՀ ԱԻՆ-ը հորդորում է քաղաքացիներին մնալ շինությունների ներսում
ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի ԱԻՆ–ը քաղաքացիներին խորհուրդ է տալիս մնալ շինությունների ներսում` Երևանում և մարզերում գրանցված ուժեղ քամու պատճառով։

ԱԻՆ–ի տեղեկացմամբ, ժամը 15:00-15:20 Արմավիրի մարզում գրանցվել է ուժեղ քամի 23մ/վ արագությամբ, Աշտարակում՝ 13-20մ/վ, Երևանում՝ 8-20մ/վ:

Հաղորդագրության համաձայն, հնարավոր է քամին շարունակվի ևս 2 ժամ։

«Այս պահի դրությամբ` ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ուժեղ քամու հետ կապված ահազանգերի թիվն անցնում է 40-ից: Առկա են տանիքից պոկված թիթեղներ և կոտրված ու արմատախիլ ծառեր, որոնց արդյունքում ճանապարհներին առաջացել են արգելափակումներ: Քամու հետևանքով վնասվել են հոսանքի հաղորդալարեր և գազատար խողովակներ: Գրանցվել է նաև տան և ավտոտնակի հրդեհ»,– նշվում է հաղորդագրությունում։

ՀՀ ԱԻ նախարարությունը սպասարկում է բոլոր ահազանգերը: Իրավիճակը գտնվում է նախարարության հսկողության ներքո:

Իրավիճակի վերաբերյալ կտեղեկացվի լրացուցիչ։ -0-