ՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 62 նոր դեպք, ընդհանուր թիվը՝ 1401
21.04.2020,
11:03
ՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 62 նոր դեպք, ընդհանուր թիվը՝ 1401. 2 մարդ մահացել է

ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի./Նովոստի-Արմենիա/. Ապրիլի 21-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 1401 դեպք, որոնցից 609-ն` առողջացած, 24-ը` մահվան ելքով: Այս մասին նշվում է ՀՀ ԱՆ Facebook-յան էջում:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 768 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 13929 թեստավորում:
Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդության հաստատված 62 նոր դեպք և 29 առողջացածներ։
«Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 88 և 65 տարեկան և ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ»,- նշում են ԱՆ-ից:-0-