ՀՀ-ում գրանցվել է ևս մեկ մահ կորոնավիրուսից և 44 առողջացում. ԱՆ

17.04.2020, 11:08
ՀՀ-ում գրանցվել է ևս մեկ մահ կորոնավիրուսից և 44 առողջացում. ԱՆ
ՀՀ-ում գրանցվել է ևս մեկ մահ կորոնավիրուսից և 44 առողջացում. ԱՆ

ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ առողջապահության մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանն իր Facebook-յան էջում նոր տեղեկություններ է հայտնել նոր հաստատված դեպքերի և մահվան դեպքի մասին:

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում արձանագրվել է մահվան դեպք։ 58-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի սուբտոտալ թոքաբորբ։ Տղամարդն ունեցել է նաև ուղեկցող խրոնիկ հիվանդություններ` սրտի իշեմիկ հիվանդություն, զարկերակային գերճնշում III աստիճանի, ճարպակալում II-III աստիճանի: Բուժման ընթացքում ախտորոշվել է սրտամկանի սուր ինֆարկտ` ST էլևացիայով»,- նշել է նա:

ԱՆ խոսնակը հայտնել է, որ ապրիլի 8-ին կատարվել է կորոնար զարկերակի ստենտավորում, որից հետո պացիենտի մոտ զարգացել է դիսթրես համախտանիշ, սուր շնչական անբավարարություն III աստիճանի, սեպսիս, սեպտիկ շոկ: Երկարատև թոքային արհեստական շնչառությունից հետո զարգացել է հարաճուն պոլիօրգանային անբավարարություն:

Նա նշել է, որ ապրիլի 16-ի դրությամբ ունենք կորոնավիրուսային հիվանդության հաստատված 42 նոր դեպք և 44 առողջացածներ։ -0-