575.37
6.62
485.18
+32
Եղանակը Երևանում
Հայ

ՀՀ-ում գործարկվում է հեռավար կրթության հարթակ

10:56
17 Մարտի 2020

ԵՐԵՎԱՆ, 17 մարտի./Նովոստի-Արմենիա/. Գործարկվում է հեռավար կրթության հարթակ` heravar.armedu.am: Այս մասին հայտնում է ԿԳՄՍ նախարարության մամուլի ծառայությունը:

«ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, հաշվի առնելով կորոնավիրուսի կանխարգելման անհրաժեշտությունը և ելնելով ստեղծված իրավիճակից, հանրակրթական դպրոցներում ուսումնական գործընթացն օնլայն կազմակերպելու նպատակով գործարկում է հեռավար կրթության հարթակ` heravar.armedu.am»,- նշվում է հայտարարության մեջ:

Հարթակը մշակվել է ԿԳՄՍՆ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնում և արդեն հասանելի է: Հեռավար կրթության արդյունավետ կազմակերպման հարցերը քննարկելու նպատակով ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանի մոտ հրավիրվել է աշխատանքային քննարկում, որին մասնակցել են նախարարության հանարակրթության ոլորտի պատասխանատուները, ինչպես նաև հեռավար ուսուցում կազմակերպելու փորձ և ներուժ ունեցող կրթական հաստատությունների և հարթակների ներկայացուցիչները:

Նախարարի տեղակալը նշել է, որ անհրաժեշտ է պլանավորել ուսումնական գործընթացի կազմակերպման աշխատանքները` առկա այլընտրանքների ու հնարավորությունների համատեղմամբ: Այս տարի նախարարությունը երկու դպրոցում փորձարկել է հեռավար կրթության ներդրման հնարավորությունը, և այժմ գործընթացում կներգրավվեն բոլոր դպրոցները:

«Հեռավար կրթության կազմակերպման համար մենք ունենք բավականին թվով հայալեզու առցանց ռեսուրսներ և գործիքներ: Կան հեռավար կրթության կազմակերպման ոլորտում հաջողված փորձ ունեցող դպրոցներ, որոնց մենք խնդրել ենք կիսվել իրենց փորձով, ինչպես նաև համախմբել ոլորտում առկա ներուժը, որպեսզի հեռավար կրթությունը կազմակերպվի արդյունավետ և բաց ու հասանելի լինի բոլորին»,- նշել է Ժ. Անդրեասյանը:

Նախարարի տեղակալի խոսքով` անցած երկու օրերին Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնում կատարվել է նախապատրաստական աշխատանք, և արդեն իսկ գործարկվել է հեռավար կրթության համալիր էջը, որտեղ նախատեսվում է համակարգված ներկայացնել հանրապետության բոլոր դպրոցների ցանկը` ըստ առարկայական ուսուցիչների և աշակերտների:

«Կրթական տեխնոլգիաների ազգային կենտրոնի ստեղծած միասնական հարթակում կներկայացվեն նաև բոլոր այն կազմակերպությունների հեռավար կրթության հարթակները, որոնք պատրաստակամ են համագործակցել նախարարության հետ` տրամադրելով իրենց ռեսուրսներն ու հմտությունները»,- նշվում է տարածված հաղորդագրության մեջ:

Նշվել է, որ անհրաժեշտ է պահպանել ՀՀ կրթության և գիտության նախարարի՝ 2018 թվականի դեկտեմբերի 17-ի N 1677-Ա/2 հրամանով հաստատված «Երեխաների առցանց անվտանգության ապահովումը. ուղեցույց երեխաների համար» և «Երեխաների առցանց անվտանգության ապահովումը. ուղեցույց ծնողների համար» կանոնները, որոնց կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://lib.armedu.am/resource/27385 ։

Հայտարարության համաձայն, հեռավար կրթության հարթակի կիրառման հետ կապված տեխնիկական աջակցության և այլ հարցերի դեպքում կարելի է դիմել Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնում ձևավորված արագ արձագանքման խմբին հետևյալ հեռախոսահամարներով և էլեկտրոնային հասցեով՝ 010/ 011/ 578455, 010/ 011/ 578453, [email protected] :

ԿԳՄՍՆ-ը նաև հայտնել է, որ առաջիկայում բոլոր դպրոցներին կտրամադրվեն ՏՀՏ վերապատրաստում անցած մենթոր-ուսուցիչների տվյալներ: Վերջիններս կիրականացնեն օնլայն վերապատրաստում և կապահովեն տեխնիկական աջակցություն և ուղղորդում ուսուցիչների համար։-0-

Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:48
06 Օգոստոսի 2020
Ո՞ր հոդվածով է ձերբակալվել Ռոբերտ Նազարյանը. ՀՔԾ-ն մանրամասնում է
ՀՔԾ-ն ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախկին նախագահ Ռոբերտ Նազարյանի ձերբակալման մասին մանրամասներ է հայտնել
15:41
06 Օգոստոսի 2020
ՀՀ նախագահը ռազմական ոստիկանության նոր պետ է նշանակել
ՀՀ նախագահը ստորագրել է ռազմական ոստիկանության նոր պետ նշանակելու մասին հրամանագիրը
15:40
06 Օգոստոսի 2020
Հայկ Մհրյանն ազատվել է ՀՀ փոխոստիկանապետի պաշտոնից
Հայկ Մհրյանն ազատվել է ՀՀ փոխոստիկանապետի պաշտոնից
13:41
06 Օգոստոսի 2020
Ձերբակալվել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Ձերբակալվել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
12:52
06 Օգոստոսի 2020
Եթե գործարանում, բանկում, սուպերմարկետում 1 հոգու մոտ վիրուս հայտնաբերվի, բոլորը կթեստավորվեն. նախարար (ՎԻԴԵՈ)
Կառավարությունը մարտավարություն է փոխում. եթե գործարանում, բանկում, սուպերմարկետում 1 հոգու մոտ կորոնավիրուս հայտնաբերվի, բոլորը կթեստավորվեն. ՎԻԴԵՈ
12:29
06 Օգոստոսի 2020
Ներդրվելու է նախագծային պարտադիր ուսուցում 7-րդ դասարանից, մինչև 5-րդ դասարանի 2-րդ կիսամյակը միավորային գնահատում չի իրականացվելու. նախարար
Վարչապետի մոտ խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ բերդրվելու է նախագծային պարտադիր ուսուցում 7-րդ դասարանից, մինչև 5-րդ դասարանի 2-րդ կիսամյակը միավորային գնահատում չի իրականացվելու
12:18
06 Օգոստոսի 2020
Վանաձորի քիմպրոմում պահվում է ահռելի քանակի ամոնիակ, ամոնիակաջուր, 300կգ սնդիկ. Մարուքյանը գրությամբ դիմել է ԱԻ նախարարին
Վանաձորի քիմպրոմում պահվում է ահռելի քանակի ամոնիակ, ամոնիակաջուր, 300կգ սնդիկ. Մարուքյանը գրությամբ դիմել է ԱԻ նախարարին
11:20
06 Օգոստոսի 2020
COVID-19–ից առողջացել է ևս 706 մարդ, 2 մարդ մահացել է. ԱՆ–ն մանրամասնում է
COVID-19–ից առողջացել է ևս 706 մարդ, 2 մարդ մահացել է. ԱՆ–ն մանրամասնում է
11:14
06 Օգոստոսի 2020
Վաղվանից երթևեկի փոփոխություն կկատարվի «Զվարթնոց» օդանավակայան տանող ճանապարհին (ՍԽԵՄԱ)
Վաղվանից երթևեկի փոփոխություն կկատարվի «Զվարթնոց» օդանավակայան տանող ճանապարհին. ՍԽԵՄԱ
10:55
06 Օգոստոսի 2020
233 նոր դեպք` 1 օրում. կորոնավիրուսի դեպքերի թիվը հասավ 39819–ի
233 նոր դեպք` 1 օրում. կորոնավիրուսի դեպքերի թիվը հասավ 39819–ի
08:00
06 Օգոստոսի 2020
Արտակարգ դրության երկարաձգման որոշումը, Բեյրութի հզոր պայթյունի պատճառը և հետևանքները․ ամփոփում ենք նախորդ օրվա լրահոսը
Արտակարգ դրության երկարաձգման որոշումը, Բեյրութի հզոր պայթյունի պատճառը և հետևանքները․ ամփոփում ենք նախորդ օրվա լրահոսը
20:27
05 Օգոստոսի 2020
Հայաստանը հատուկ չվերթով օգնություն կհասցնի Բեյրութին
Հայաստանը դեղորայքի, բժշկական սարքավորումների, սննդի, և այլ պարագաների տեսքով օգնություն կհասցնի Բեյրութին