ՀՀ–ում Covid-19-ի ռեկորդային դեպքեր են գրանցվել. Ավինյանը մեկնաբանում է սահմանափակումների փոփոխությունները (ՎԻԴԵՈ)

30.04.2020, 12:50
ՀՀ–ում Covid-19-ի ռեկորդային դեպքեր են գրանցվել. Ավինյանը՝ սահմանափակումների փոփոխությունների ու սպասվող մեղմացումների մասին. ՎԻԴԵՈ

ՀՀ–ում Covid-19-ի ռեկորդային դեպքեր են գրանցվել. Ավինյանը մեկնաբանում է սահմանափակումների փոփոխությունները (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի./Նովոստի-Արմենիա/. Այսօր կառավարության նիստի ժամանակ անդրադարձել է կատարվել այն հարցին, թե արդյոք նախորդ օրվա ընթացքում գրանցված կորոնավիրուսի մեծաթիվ դեպքերը ազդելու են սահմանափակումների մեղմացումների քաղաքականության վրա: 

Загружается новость ... "Лево"

Հիշեցնենք, որ այսօր կորոնավիրուսով վարակման ռեկորդային թիվ է գրանցվել. հաստատվել է 134 նոր դեպք, վարակվածների թիվը հասել է 2066-ի: 

Վարչապետի հարցին ի պատասխան, թե արդյոք այս նոր փաստերը նախատեսվող պլանները փոխում են, թե՝ ոչ, պարետ Տիգրան Ավինյանն ընդգծել է, որ չեն փոխում, որովհետև ընդհանուր առմամբ կորոնավիրուսով հիվանդների շրջանակը կոնկրետ է:

«Այնուամենայնիվ, դինամիկայից կախված որոշումները կարող են փոփոխվել, բայց փոփոխությունների կարիք չկա, մոտակա օրերի թվերը մեզ թույլ կտա վերջնական որոշումներ կայացնելու»,- նշել է Ավինյանը:

Նա ընդգծել է, որ այս պահի դրությամբ առաջնորդվելու են այն տրամաբանությամբ, որ մայիսի 4-ից էականորեն փոփոխվելու է տնտեսական գործունեության տեսակների վերաբերյալ պարետի որոշումը և էական ոլորտներ բացվելու են, և նշել, որ բացվելու են պարտադիր կանոնների պահպանմամբ և դեռևս այլ որոշում չկա:

«Ինչպես և քննարկել ենք` շարունակելու է փակ մնալ ամբողջ կրթական համակարգը, դպրոցները, համալսարանները և այս տարին ավարտելու ենք առանց այդ տեսակի գործունեության, բացի հեռավարից ուրիշ տեսակի չի լինելու»,- նշել է Ավինյանը:

«Էական սահմանափակումներ են գործելու մշակույթի և զվարճությունների ոլորտում, և մի քանի այլ ոլորտներում, բայց ընդհանուր առմամբ մշակող արդյունաբերության ոլորտը վերագործարկվելու է, այդ թվում` որոշ տեսակի խանութները, այս առումով փոփոխություններ չունենք»,- նշել է Ավինյանը:  

Փաշինյանն ընդգծել է, որ շատ դժվար է լինելու, որովհետև մի քանի պայման է նախատեսվում վարակի տարածումից խուսափելու համար, բայց այդ պայմաններն, իր գնահատմամբ, չեն պահվում:

«Եթե մենք այնումենայնիվ, չկարողանանք մեր քաղաքացիներին վարքագծային որոշակի կանոնների մասին ոչ միայն իրազեկել, այլև հասնել այն բանին, որ այդ կանոնները պահվեն, մենք իրականում խնդիրներ ենք ունենալու»,- նշել է նա:

Ի պատասխան այդ դիտարկման Ավինյանն ընդգծել է, որ եթե տեսնեն, որ այս մեղմացումների քաղաքականությունը բերում է վտանգավոր հետևանքի, և վարակի տարածման արագությունն ու տեմպը աճում է այն աստիճան, որ մտավախություն լինի, որ առողջապահական համակարգը կարող է չհասցնել սպասարկել հիվանդների, ապա «միանշանակ ամենակոշտ ռեժիմից էլ ավելի կոշտ ռեժիմի կարող ենք վերադառնալ»:

«Դրա համար շատ կարևոր է, որ սահմանված կանոնները խստորեն պահպանվեն տնտեսվարողների կողմից, քանի որ ավելի շատ իրենց շահերից է դա բխում: Պետք չէ լինել անվախ, այլ պետք է լինել զգուշավոր, որ չանդրադառնանք հին ռեժիմներին»,-նշել է նա:

Հայաստանում մարտի 16–ին մեկ ամսով հայտարարվել էր արտակարգ դրության ռեժիմ կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով։ Մարտի 24–ից ապրիլի 12–ը գործում էին մարդկանց տեղաշարժի և տնտեսական գործունեության սահմանափակումներ։ Ապրիլի 13–ին կառավարությունը որոշեց մեկ ամսով երկարացնել արտակարգ դրության ռեժիմը` մինչև 2020թ.–ի մայիսի 14–ը ժամը 17։00–ն։-0-