ԱՆ. ՀՀ-ում մեկ օրում COVID-19-ից առողջացել է 94 մարդ. 3 մարդ մահացել է

15.05.2020, 11:04
ԱՆ. ՀՀ-ում մեկ օրում COVID-19-ից առողջացել է 94 մարդ. 3 մարդ մահացել է

ԱՆ. ՀՀ-ում մեկ օրում COVID-19-ից առողջացել է 94 մարդ. 3 մարդ մահացել է

ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի./Նովոստի-Արմենիա/. Մայիսի 15-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 4044 դեպք, որոնցից 1666-ն` առողջացած, 52-ը` մահվան ելքով: Այս մասին նշվում է ԱՆ Facebook-յան էջում:

Загружается новость ... "Лево"

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2304 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 37476 թեստավորում:

Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 184 նոր դեպք և 94 առողջացած։

«Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 68 (կին), 81 (տղամարդ), 82 (տղամարդ) տարեկան և ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Նախորդ օրը արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 22 է։-0-