ՀՀ–ում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 190-ի, 2-ն՝ առողջացած

22.03.2020, 10:05
ՀՀ–ում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 190-ի, 2-ն՝ առողջացած
ՀՀ–ում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 190-ի, 2-ն՝ առողջացած

ԵՐԵՎԱՆ, 22 մարտի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ–ում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 190 դեպք, 2-ն առողջացած:

Загружается новость ... "Лево"

Այս մասին նշվում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում։

ՀՀ կառավարությունը մարտի 16–ից ապրիլի 14–ը հայտարարել է արտակարգ դրություն երկրում կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով։

Կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը հաստատվել է մարտի 1–ին, պացիենտն արդեն առողջացել է և դուրս է գրվել հիվանդանոցից։ Վարակակիրների շրջանում են Իրանից և Իտալիայից ժամանած ՀՀ քաղաքացիներ` Երևանի, Էջմիածնի, Մեղրիի և Չարենցավանի բնակիչներ, նրանց հետ շփված անձինք, ինչպես նաև Իտալիայի մեկ քաղաքացի և Ֆրանսիայից ժամանած անձ։ Վարակակիրների մեծ մասը, այդ թվում` դպրոցահասակ երեխան, Էջմիածնի բնակիչներ են, ինչպես նաև Երևանի արտադրամասում վարակակիրների հետ շփված անձինք։–0–