ՀՀ-ում կորոնավիրուսից առողջացել է ևս 10 մարդ. Թորոսյան
03.04.2020,
09:58
ՀՀ-ում կորոնավիրուսից առողջացել է ևս 10 մարդ. ապաքինվածների ընդհանուր թիվը՝ 43. Թորոսյան
ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ-ում կորոնավիրուսից առողջացել է ևս 10 մարդ: Այս մասին իր Facebook-յան էջում հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
Загружается новость ... "Лево"
«Երեկ օրվա ընթացքում ունեցել ենք 10 առողջացած` կրկնակի բացասական թեստով, ովքեր դուրս են գրվել բժշկական կենտրոններից: Առողջացածների ընդհանուր թիվը դարձավ 43»,- գրել է նա:
Հայաստանում ապրիլի 2-ի դրությամբ գրանցվել է կորոնավիրուսով վարակման 663 դեպք։ Մինչ օրս գրանցված մահերի թիվը 7-ն է:–0–

