ՀՀ-ում կորոնավիրուսից 48-ամյա կին է մահացել. ԱՆ

08.05.2020, 11:25
ՀՀ-ում կորոնավիրուսից 48-ամյա կին է մահացել. ԱՆ

ՀՀ-ում կորոնավիրուսից 48-ամյա կին է մահացել. ԱՆ

ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի./Նովոստի-Արմենիա/. Մայիսի 8-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 3029 դեպք, որոնցից 1218-ն` առողջացած, 43-ը` մահվան ելքով: Այս մասին նշվում է ՀՀ ԱՆ Facebook-յան էջում:

Загружается новость ... "Лево"

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 1758 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 29205 թեստավորում:

Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 145 նոր դեպք և 33 առողջացած։

«Մահվան դեպքի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտը եղել է 48 տարեկան (կին) և ունեցել է ուղեկցող խրոնիկական հիվանդություն»,- նշում են ԱՆ-ից:

Նախորդ օրը արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 10 է։-0-