ՀՀ-ում կորոնավիրուսից 3 պացիենտ է մահացել. ԱՆ-ն տեղեկություններ է հայտնում

24.04.2020, 11:09
ՀՀ-ում կորոնավիրուսից 3 պացիենտ է մահացել, մահվան ելքերի թիվը 27 է. ԱՆ-ն տեղեկություններ է հայտնում

ՀՀ-ում կորոնավիրուսից 3 պացիենտ է մահացել. ԱՆ-ն տեղեկություններ է հայտնում

ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ ԱՆ-ն տեղեկություններ է հայտնում Հայաստանում կորոնավիրուսային իրավիճակի մասին: Այս մասին նշվում է ԱՆ-ի Facebook-յան էջում: 

Загружается новость ... "Лево"

Նշվում է, որ ապրիլի 24-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդությամբ ընդհանուր 1596 դեպք, որոնցից 728-ն` առողջացած, 27-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 841 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 16552 թեստավորում:

Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 73 նոր դեպք և 69 առողջացած։

«Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 87, 84 և 81 տարեկան և ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ»,- նշվում է հայտարարության մեջ: -0-