ՀՀ-ում կորոնավիրուսից 12-րդ մահվան դեպքն է արձանագրվել. Թորոսյան
10.04.2020,
14:39
ՀՀ-ում կորոնավիրուսից 12-րդ մահվան դեպքն է արձանագրվել. Թորոսյան

ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի./Նովոստի-Արմենիա/. Կորոնավիրուսից մահվան նոր դեպք է գրանցվել. 81-ամյա պացիենտ է մահացել: Այս մասին հայտնել է այսօր ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
«Մեկ հոգի էլ առավոտյան մահացավ, արդեն 12 մահ ունենք, ինչը կերևա վաղվա թվերի մեջ: Մահացածը 81 տարեկան էր՝ ծանր հիվանդություններով»,- նշել է Թորոսյանը:
Հիշեցնենք, որ Հայաստանում ապրիլի 9-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը 937 է, առողջացումների թիվը կազմում է 149: Փաստացի բուժվողները 777-ն են, բացասական թեստերը՝ 5144: Մահացել է, ցավոք, 12 մարդ: -0-