ՀՀ-ում կորոնավիրուսի թեստերի անցկացումը ժամանակավորապես դադարեցվել էր. ԱՆ-ն հայտնել է պատճառը

23.03.2020, 13:28
ՀՀ-ում կորոնավիրուսի թեստերի անցկացումը ժամանակավորապես դադարեցվել էր. ԱՆ-ն հայտնել է պատճառը
ՀՀ-ում կորոնավիրուսի թեստերի անցկացումը ժամանակավորապես դադարեցվել էր. ԱՆ-ն հայտնել է պատճառը

ԵՐԵՎԱՆ, 23 մարտի./Նովոստի-Արմենիա/. Մարտի 22-ին կենսանվտանգության առանձնահատկություններից ելնելով` ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի լաբորատորիայում հետազոտությունները ժամանակավորապես դադարեցվել են: Այս մասին իր Facebook-յան էջում հայտնել է ՀՀ առողջապահության նախարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը:

Загружается новость ... "Лево"

«Տեղեկացնում ենք, որ մարտի 22-ին կենսանվտանգության առանձնահատկություններից ելնելով` ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի լաբորատորիայում հետազոտությունները ժամանակավորապես դադարեցվել են: Իրականացվել է եզրափակիչ ախտահանում»,- նշել է նա:

Նիկողոսյանը հավելել է որ վաղ առավոտից լաբորատորիան կրկին աշխատում է ողջ ներուժով և ամեն հաջորդող օրը` առավոտյան 10:00-ին կհրապարակվեն նոր տվյալներ:

Մամուլի խոսնակը հորդորում է չկորցնել զգոնությունը և հետևել նախարարության բոլոր հորդորներին:

Հիշեցնենք, որ վերջին տվյալներով ՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 194 դեպք: -0-