570.6
6.64
485
+24
Եղանակը Երևանում
Հայ

ՀՀ-ում արտակարգ դրության ռեժիմը խախտել է ավելի քան 5,6 հազ. քաղաքացի. ոստիկանությունը շարունակում է ստուգումները

17:41
04 Ապրիլի 2020

ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի./Նովոստի-Արմենիա/. Ոստիկանությունը շարունակում է ապահովել նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով անձանց ազատ տեղաշարժի սահմանափակումների վերաբերյալ Պարետի որոշման կատարումը։ Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը:

«Ապրիլի 3-ի ժամը 9-ից մինչև ապրիլի 4-ը ժամը 9-ը, մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները կամ ազատ տեղաշարժվելու իրավունքի այլ սահմանափակումները խախտելու փաստերով 477 անձի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն, իսկ Պարետի որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մինչև ապրիլի 4-ի ժամը 9-ը՝ 5665 անձի նկատմամբ, 2441-ը՝ մայրաքաղաքում, 3224-ը՝ մարզերում»,- նշվում է տարածված հաղորդագրության մեջ:

«Բնակչությանը ևս մեկ անգամ հորդորում ենք` խստագույնս սահմանափակել բնակարաններից դուրս գալը և բնակարաններից դուրս գալ բացառապես ծայրահեղ անհրաժեշտության դեպքում՝ պահպանելով Պարետի որոշմամբ սահմանված պահանջները»,- նշում են գերատեսչությունից:

Մարտի 16-ից ապրիլի 14-ը Հայաստանում, կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով, գործում է արտակարգ դրություն: Արտակարգ դրության պայմաններում Հայաստանում ազատ տեղաշարժի և տնտեսական գործունեության որոշ տեսակների սահմանափակումները (նախկինում գործում էր մարտի 24-ից մարտի 31-ը) երկարաձգվել են մինչև ապրիլի 12-ը ներառյալ: 

Ապրիլի 4-ի դրությամբ՝ Հայաստանում կա կորոնավիրուսով վարակման 770 հաստատված դեպք։ Բուժվել է 43 մարդ, 7-ը, ցավոք, մահացել։-0-  

Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
21:05
12 Օգոստոսի 2020
ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է շուկայի ամենացածր սակագինը՝ Հայաստանից ՌԴ դրամական փոխանցումներ իրականացնելու համար
ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է շուկայի ամենացածր սակագինը՝ Հայաստանից ՌԴ դրամական փոխանցումներ իրականացնելու համար
19:55
12 Օգոստոսի 2020
Քանյե Ուեսթի Yeezy բրենդի սպորտային կոշիկների նոր դիզայնը ցնցել է համացանցի օգտատերերին (ՖՈՏՈ)
Քանյե Ուեսթի Yeezy բրենդի սպորտային կոշիկների նոր դիզայնը ցնցել է համացանցի օգտատերերին. ՖՈՏՈ
19:24
12 Օգոստոսի 2020
ԱԱԾ նախկին տնօրենը նոր պաշտոն ունի (ՖՈՏՈ)
ԱԱԾ նախկին տնօրենը նոր պաշտոն ունի. ՖՈՏՈ

19:13
12 Օգոստոսի 2020
Նազենի Հովհաննիսյանի աղմկահարույց գրառումն ու արտակարգ դրության երկարաձգումը. ՕՐՎԱ ԼՈՒՐԵՐ (ՎԻԴԵՈ)
Նազենի Հովհաննիսյանի աղմկահարույց գրառումն ու արտակարգ դրության երկարաձգումը. ՕՐՎԱ ԼՈՒՐԵՐ. ՎԻԴԵՈ
18:25
12 Օգոստոսի 2020
Novatel ՍՊԸ–ն հայտնել է «ՎԵՈՆ Արմենիայի» բաժնետոմսերը գնելու մտադրության մասին. ինչ նպատակ է հետապնդում ընկերությունը
Novatel ՍՊԸ–ն հայտնել է «ՎԵՈՆ Արմենիայի» բաժնետոմսերը գնելու մտադրության մասին. ինչ նպատակ է հետապնդում ընկերությունը
16:52
12 Օգոստոսի 2020
Մարդիկ հարսանիք են անում, ուտուշ-խմուշ ա. Սասուն Միքայելյանն առաջարկում է թույլատրել 60 մարդու մասնակցությամբ հարսանիքներ
Մենք սպեցիֆիկ ժողովուրդ ենք, մենք մեր հարսանիքները պետք է հնարավորինս շատ մարդկանցով անենք. Սասուն Միքայելյանը՝ Տիգրան Ավինյանին
15:54
12 Օգոստոսի 2020
Մենք փակ չենք պահում սահմանը, դա Ռուսաստանի քաղաքականությունն է, որ չեն ընդունում. արտգործնախարարը՝ ՌԴ մեկնել ցանկացողներին
Մենք փակ չենք պահում սահմանը, դա Ռուսաստանի քաղաքականությունն է, որ չեն ընդունում. արտգործնախարարը՝ ՌԴ մեկնել ցանկացողներին

14:53
12 Օգոստոսի 2020
Հանվելու է անձնական ավտոմեքենայում դիմակ կրելու պահանջը․ Ավինյան
Հանվելու է անձնական ավտոմեքենայում դիմակ կրելու պահանջը, սակայն պահպանվելու են հանրային տրանսպորտում ու տաքսիներում դիմակ կրելու կանոնները
14:01
12 Օգոստոսի 2020
Երևանում այսօր սպասվում է մինչև 34 աստիճան տաքություն
Օգոստոսի 12-ի ցերեկը, 13-17-ը առանձին շրջաններում գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ եղանակը՝ Հայաստանում
13:05
12 Օգոստոսի 2020
Երևանի կենտրոն համայնքի գազամատակարարումը դադարեցվել է․ հայտնի են վերականգնման ժամկետները
Երևանի կենտրոնի որոշ հասցեների գազամատակարարումը դադարեցվել է․ հայտնի են վերականգնման ժամկետները
12:20
12 Օգոստոսի 2020
Հայաստանում՝ Արտակարգ դրության պայմաններում մեղմացվել են որոշ սահմանափակումներ (ՎԻԴԵՈ)
Մեղմացվել են ընտանեկան արարողությունների և ժամանցային բնույթի միջոցառումներ կազմակերպելու, անցկացնելու և դրանց մասնակցելու սահմանափակումները. ՀՀ-ում Արտակարգ դրության նոր պայմանները․ ՎԻԴԵՈ
11:38
12 Օգոստոսի 2020
ՀՀ-ում նախօրեին կորոնավիրուսից 2 տղամարդ և 1 կին է մահացել․ ԱՆ-ն մանրամասնում է
ՀՀ-ում նախօրեին կորոնավիրուսից 2 տղամարդ և 1 կին է մահացել․ բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ