ՀՀ-ում արձանագրվել է մեկ նոր մահ կորոնավիրուսից և մահվան 2 անուղղակի դեպք. ԱՆ

05.05.2020, 11:03
ՀՀ-ում արձանագրվել է մեկ նոր մահ կորոնավիրուսից և մահվան 2 անուղղակի դեպք. ԱՆ
ՀՀ-ում արձանագրվել է մեկ նոր մահ կորոնավիրուսից և մահվան 2 անուղղակի դեպք. ԱՆ

ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի./Նովոստի-Արմենիա/. Մայիսի 5-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 2619 դեպք, որոնցից 1111-ն` առողջացած, 40-ը` մահվան ելքով: Այս մասին նշվում է ԱՆ Facebook-յան էջում: 

Загружается новость ... "Лево"

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 1462 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 25846 թեստավորում:  

Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 112 նոր դեպք և 40 առողջացած։ 

«Մահվան դեպքի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտը եղել է 64 (կին) տարեկան և ունեցել է ուղեկցող խրոնիկական հիվանդություններ»,- նշվում է տարածված հաղորդագրության մեջ:

Նաև նշվում է, որ նախորդ օրը արձանագրվել է մահվան ևս 2 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 6 է։-0-