ՀՀ-ում ամենափոքրիկ՝ 13 օրական պացիենտի մոտ կորոնավիրուսի կրկնակի թեստը բացասական է (ՖՈՏՈ)
24.05.2020,
11:57
ՀՀ-ում ամենափոքրիկ՝ 13 օրական պացիենտի մոտ կորոնավիրուսի կրկնակի թեստը բացասական է. ՖՈՏՈ
ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ-ում 13-օրական նորածին երեխայի մոտ կորոնավիրուսի բացասական թեստ է հաստատվել: Այս մասին հայտնել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի քարտուղար Գևորգ Դերձյանն իր Facebook-յան էջում:
Загружается новость ... "Лево"
«Ամենափոքրիկ՝ 13 օրական պացիենտի կրկնակի թեստը բացասական է. գնում է տուն»,- նշել է Դերձյանն ու առողջություն մաղթել բոլորին:
Հայաստանում մայիսի 24-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 6661 դեպք, որոնցից 3064-ն` առողջացած, 81-ը` մահվան ելքով:-0-

