ՀՀ-ում 64-ամյա կինն ապաքինվել է կորոնավիրուսից. բժիշկները նրան տուն են ճանապարհել ծափերով (ՎԻԴԵՈ)

29.04.2020, 17:41
ՀՀ-ում 64-ամյա կինն ապաքինվել է կորոնավիրուսից. բժիշկները նրան տուն են ճանապարհել ծափերով. ՎԻԴԵՈ
ՀՀ-ում 64-ամյա կինն ապաքինվել է կորոնավիրուսից. բժիշկները նրան տուն են ճանապարհել ծափերով (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի./Նովոստի-Արմենիա/. Արտաշատի Բժշկական կենտրոնը, որը ներկայումս վերապրոֆիլավորվել և զբաղվում է կորոնավիրուսով հիվանդների բուժմամբ, ուրախալի լուր է հայտնել:

«Կենտրոնից դուրս է գրվել ծանր վիճակում եղած պացիենտ, ով հաջողությամբ հաղթահարել է կորոնավիրուսային հիվանդությունը»,- նշվում է Facebook-յան հայտարարության մեջ:

Հաղորդվում է, որ երևանցի 64-ամյա Գ.Պ.-ն կորոնավիրուսային ախտորոշմամբ մեզ մոտ է ընդունվել ապրիլի 2-ին, ստացիոնարում գտնվելու ընթացքում նրա մոտ զարգացել էր երկկողմանի ծանր թոքաբորբ, որն ընդգրկել էր թոքային հյուսվածքի գրեթե կեսը

«Մեր թիմի կողմից ցուցաբերված բարձրակարգ բուժօգնության շնորհիվ՝ պացիենտը ընդամենը 15 օրում բուժվել և դուրս է գրվել լիարժեք ապաքինված»,- նշվում է հայտարարության մեջ:

Արտաշատի ԲԿ-ն նաև տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես են բժիշկներն ապաքինված կնոջը ծափերով ճանապարհում տուն:

«Նրան կենտրոնից այսօր ճանապարհեցին ծափահարություններով, բարեմաղթանքներով և գեղեցիկ ծաղկեփնջով»,- նշվում է տեսանյութին կից:

Հայաստանում ապրիլի 29-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդությամբ ընդհանուր 1932 դեպք, որոնցից 900-ն` առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 1000 պացիենտ: Մահացել է, ցավոք, 30 մարդ: -0-