ՀՀ-ում 1 օրում հաստատվել է կորոնավիրուսով վարակման ռեկորդային 723 նոր դեպք. գրանցվել է 6 մահ. Փաշինյան (ՎԻԴԵՈ)
13.06.2020,
10:00
ՀՀ-ում 1 օրում հաստատվել է կորոնավիրուսով վարակման ռեկորդային 723 նոր դեպք. գրանցվել է 6 մահ. Փաշինյան. ՎԻԴԵՈ
ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանում վերջին մեկ օրվա ընթացքում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 723 նոր դեպք. արձանագրվել է 6 մահ: Այս մասին Facebook-յան էջի ուղիղ եթերում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Загружается новость ... "Лево"
«Կորոնավիրուսի հետ կապված մեր գործերը լավ չեն. Երեկ ունեցել ենք նոր ռեկորդ. 723 նոր դեպք ենք արձանագրել. մահերի թիվը 6, բուժվածների թիվը 442»,- նշել է նա:
«Ես պետք է անկեղծ ասեմ, որ դառնացած եմ ոչ միայն այս թվերի հետ կապված: Ես Սևանից եմ աշխատանքի եկել և նույնիսկ մեքենայի պատուհանից երևում է, որ մարդիկ շարունակում են համատարած չպահպանել կանոնները: Ամենաբացահայտը դիմակի կրումն է: Սկսել եմ մտածել, որ այստեղ խնդիրը արդեն դուրս է եկել կորոնավիրուսի շրջանակից»,-նշել է նա: -0-

