ՀՀ-ում 1 օրում COVID-19-ից մահացել է 13 մարդ, առողջացել է՝ 173-ը. ԱՆ-ն նոր տվյալներ է ներկայացնում

12.06.2020, 11:05
ՀՀ-ում 1 օրում COVID-19-ից մահացել է 13 մարդ, առողջացել է՝ 173-ը. ԱՆ-ն նոր տվյալներ է ներկայացնում

 ՀՀ-ում 1 օրում COVID-19-ից մահացել է 13 մարդ, առողջացել է՝ 173-ը. ԱՆ-ն նոր տվյալներ է ներկայացնում

ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի./Նովոստի-Արմենիա/. Հունիսի 12-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 15281 դեպք, որոնցից 5639-ն` առողջացած, 258-ը` մահվան ելքով: Այս մասին նշվում է ՀՀ ԱՆ Facebook-յան էջում:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9298 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 77686 թեստավորում:

Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 612 նոր դեպք և 173 առողջացած։

«Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 61 (կին), 85 (տղամարդ), 73 (տղամարդ), 74(տղամարդ), 55(տղամարդ), 69(կին), 83(տղամարդ), 59 (կին), 71 (տղամարդ), 84 (տղամարդ), 76 (տղամարդ), 59 (տղամարդ) և 60 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 86 է:-0-