416.92
4.78
387.22
+25
Եղանակը Երևանում
Հայ

ՀՀ երկրորդ նախագահի առանձնատան վրա հարձակման մեջ մեղադրվողը չէր գիտակցում իր գործողությունները. ՔԿ

17:17
19 Մայիսի 2016
ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առանձնատան բակի մուտքի մոտ ուսումնական նռնակ նետած Հովհաննես Մուրադյանը ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննություն է անցել, հաղորդում է ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը:

Եզրակացության համաձայն՝ Մուրադյանը տառապել և տառապում է «Շիզոֆրենիա պարանոիդ ձև» հոգեկան հիվանդությամբ և ինչպես իրավախախտումը կատարելիս, այնպես էլ ներկայում նա չէր կարող ու չի կարող գիտակցել իր գործողությունների վտանգավորությունը և ղեկավարել դրանք։

Հետաքննության տվյալների համաձայն, 32-ամյա Հովհաննես Մուրադյանը 2016 թվականի ապրիլի 15-ին ժամը 18:25-ի սահմաններում, իր հոր անվամբ հաշվառված ավտոմեքենայով, մոտեցել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի առանձնատան բակի գլխավոր մուտքին և ուսումնական նռնակ նետել առանձնատան պահակակետի ուղղությամբ՝ խաթարելով ծառայություն իրականացնող պետական պահպանության աշխատակիցների աշխատանքը։

Բացի այդ, Հ.Մուրադյանի բնակարանում, օրենքով սահմանված կարգով, ապրիլի 18-ին կատարված խուզարկությամբ նրա անձնական իրերի մեջ հայտնաբերվել և առգրավվել է զգալի չափերի «տետրահիդրոկաննաբինոլ» տեսակի թմրամիջոց:

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ ապրիլի 20-ին Հ.Մուրադյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանություն) և 268-րդ հոդվածի 1-ին մասով (առանց իրացնելու նպատակի թմրամիջոցներ կամ հոգեներգործուն նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը կամ առաքելը):

Նույն օրը որոշում է կայացվել՝ անմեղսունակության վիճակում քրեական օրենքով արգելված արարք կատարած անձին հոգեբուժական հիվանդանոցում տեղավորելու մասին, որը հաստատվել է դատարանի կողմից:

Փորձագետների գնահատմամբ՝ մեղսագրվող արարքի նկատմամբ Հ.Մուրադյանին հարկ է ճանաչել անմեղսունակ, ներկա հոգեկան վիճակով նա չի կարող մասնակցել դատաքննչական գործողություններին, սոցիալապես վտանգավոր է ինչպես իր, այնպես էլ՝ շրջապատի համար, կարիք ունի հարկադիր բուժման՝ հատուկ հսկողության հոգեբուժական բաժանմունքի պայմաններում։

Այս կապակցությամբ 2016թ. մայիսի 13-ին որոշում է կայացվել՝ Հովհաննես Մուրադյանի նկատմամբ բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու վարույթ հարուցելու մասին: Նա տեղափոխվել է «Նուբարաշեն հոգեբուժական բժշկական կենտրոն»-ի հատուկ հսկողության բաժանմունք։ -0-






Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
12:40
04 Հունիսի 2023
Այսօր մինչև երեկոյան 6-ը ջուր չի լինի Երևանի երկու վարչական շրջաններում
Ուշադրություն. այսօր մինչև երեկոյան 6-ը ջուր չի լինի Երևանի երկու վարչական շրջաններում
11:37
04 Հունիսի 2023
Սալմոնելա և մանրէներ. ՀՀ-ում որոշ ընկերությունների թռչնամսի նմուշներում արձանագրվել են անհամապատասխանություններ
Հիմք ընդունելով հայտնաբերված խախտումները՝ Տեսչական մարմնի կողմից տրվել է 15․05․2023 թվականի արտադրության պաղեցրած հավերի խմբաքանակների իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու, օգտահանելու կամ ոչնչացելու կարգադրագիր
19:50
03 Հունիսի 2023
Խորասուզվելով գինու արբեցնող ալիքների մեջ. Երևանում մեկնարկել են «Գինու օրերը» (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
«Ճշմարտությունը գինու մեջ է»․ այսպես էին ասում մոտ 2 հազարամյակ առաջ, և այն դեռ չի կորցրել իր հետաքրքրությունը: «Երևանի գինու օրեր» 7- րդ փառատոնի մեկնարկը տրված է. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
12:36
03 Հունիսի 2023
Բացօթյա շախմատային խաղաշար՝ Գաբրիել Սարգսյանի և 15 դպրոցականի միջև (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ Բիբլոս Բանկ Արմենիան յուրահատուկ միջոցառում նվիրեց փոքրիկներին ու դպրոցականներին. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
19:37
02 Հունիսի 2023
Երևանի կենտրոնում փողոցներ են փակ լինելու. ոստիկանությունը զգուշացնում է
ՀՀ ոստիկանությունը զգուշացնում է, որ Երևանի կենտրոնում փողոցներ են փակ լինելու
16:17
02 Հունիսի 2023
Վարչապետի աշխատակազմը կեղծ լուրերի դեմ պայքարի ռազմավարություն է մշակում
Վարչապետի աշխատակազմը և «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ–ը մշակում են ֆեյք լուրերի դեմ պայքարի ռազմավարություն
15:59
02 Հունիսի 2023
Երևանում մեկնարկում են «Գինու օրերը» (ՖՈՏՈ)
Հունիսի 2, 3, 4-ին Երևանի Թումանյան, Սարյան և Մոսկովյան փողոցներում կանցկացվի ավանդական դարձած «Երևանի Գինու Օրեր» փառատոնը. ՖՈՏՈ
14:12
02 Հունիսի 2023
Չինաստանը 10 մլրդ դրամ կտրամադրի ՀՀ ամենամեծ հեռուստատեսային տաղավարի կառուցման համար. ի՞նչ տեսք կունենա տաղավարը (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Չինաստանը 10 մլրդ դրամ կտրամադրի ՀՀ ամենամեծ հեռուստատեսային տաղավարի կառուցման համար. ի՞նչ տեսք կունենա տաղավարը. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
11:54
02 Հունիսի 2023
Երևանի կենտրոնում մի շարք փողոցներ 3 օր փակ են լինելու (ՍԽԵՄԱ)
Ուշադրություն. Երևանի կենտրոնում մի շարք փողոցներ 3 օր փակ են լինելու. ՍԽԵՄԱ
10:01
02 Հունիսի 2023
1975 թվի քարտեզով ՀՀ 29.800 քկմ մեջ մտնում են նաև Սոթք-Խոզնավար հատվածը. Փաշինյան
Փաշինյանը հայտարարել է, որ 1975 թվի քարտեզով ՀՀ 29.800 քկմ մեջ մտնում են նաև Սոթք-Խոզնավար հատվածի այն տարածքները, որոնք օկուպացվել են վերջին հարձակումների հետևանքով
22:28
01 Հունիսի 2023
Հնարավորություն ունեցանք անդրադառնալու բոլոր թեմաներին, որոնք քննարկել ենք մայիսին Բրյուսելում. Միշելը՝ հնգակողմ հանդիպման մասին
Միշելը նաև հայտարարել է, որ մտադիր է կրկին հրավիրել Ալիևին, Փաշինյանին, Շոլցին և Մակրոնին Եվրոպական քաղաքական համայնքի հաջորդ հանդիպմանը, որը տեղի կունենա Իսպանիայում