Հայտնի են Հռոմի պապի` Հայաստան այցի հստակ ժամկետները

09.04.2016, 16:56
Հայաստանի նախագահի մամուլի ծառայությունը հրապարակել է Հռոմի Ֆրանցիսկոս պապի` Հայաստան նախատեսած այցի հստակ ժամկետները:
Հայտնի են Հռոմի պապի` Հայաստան այցի հստակ ժամկետները
ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի նախագահի մամուլի ծառայությունը հրապարակել է Հռոմի Ֆրանցիսկոս պապի` Հայաստան նախատեսած այցի հստակ ժամկետները:

«Հռոմի Պապ Նորին Սրբություն Ֆրանցիսկոսը հունիսի 24-ից 26-ը Հայաստան կայցելի Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի, Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի և Կաթոլիկ եկեղեցու հրավերով»,- ասվում է հաղորդագրությունում:

Հայկական պետության ղեկավարը Հռոմի պապին հրավիրել էր Հայաստան 2014 թվականին սեպտեմբերին: -0-