450.73
4.31
429.14
+12
Եղանակը Երևանում
Հայ

Հայտնի են դարձել ժամկետային հայ զինծառայողի մահվան պատճառները

20:51
27 Հունվարի 2017
ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Հայտնի է դարձել պարտադիր ժամկետային զինծառայող, կուրսանտ Սարգիս Սամվելի Ափինյանի մահվան պատճառի վերաբերյալ նախնական ախտորոշումը, հայտնում է Հայաստանի քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

Ըստ դատաբժիշկների, Ափինյանի մոտ ախտորոշվել է «սուր սրտային անբավարարություն՝ չճշտված, թոքային այտուց», ինչն էլ դարձել է մահվան պատճառ։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 26.01.2017 թվականին` ժամը 16:20-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, կուրսանտ Սարգիս Սամվելի Ափինյանի ինքնազգացողությունը զորամասի շարահրապարակում կտրուկ վատացել է:

Ս.Ափինյանը տեղափոխվել է զորամասի բուժկետ, որտեղ ժամը 17:35-ի սահմաններում վերջինիս մոտ գրանցվել է կենսաբանական մահ:

ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ չորրորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու համար, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
19:02
04 Հոկտեմբերի 2023
Գրանադայում շրջադարձային փաստաթուղթ ստորագրելու հնարավորություն կար, պատրաստ եմ այն ստորագրել. Փաշինյան (ՎԻԴԵՈ)
Փաշինյանը հայտարարեց, որ Գրանադայում շրջադարձային փաստաթուղթ ստորագրելու հնարավորություն կար. ՎԻԴԵՈ
12:52
04 Հոկտեմբերի 2023
Մինչև երեկոյան 6–ը ջուր չի լինի Երևանի երեք վարչական շրջաններում
Մինչև 18։00–ն ջրանջատում է նախատեսված Երևանի երեք վարչական շրջանում
10:03
04 Հոկտեմբերի 2023
Նախկին օմբուդսմեն Քրիստինե Գրիգորյանը նշանակվել է Արտաքին հետախուզության ծառայության պետ
Վարչապետի որոշմամբ, ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Քրիստինե Գրիգորյանը նշանակվել է Արտաքին հետախուզության ծառայության պետ
14:27
03 Հոկտեմբերի 2023
Արդշինբանկն արժանացել է մրցանակի փոխանցումների որակի գերազանցության համար
Արդշինբանկը գերմանական Commerzbank-ի կողմից արժանացել է STP Quality Award մրցանակին՝ միջազգային փոխանցումների բարձր որակի ապահովման գործում ակնառու ձեռքբերումների համար
13:17
03 Հոկտեմբերի 2023
ԱԺ–ն վավերացրեց Հռոմի ստատուտը
Ազգային ժողովը քիչ առաջ վավերացրեց Հռոմի ստատուտը
10:57
03 Հոկտեմբերի 2023
Շուրջ 60 բեռնատար սպասում է Վերին Լարսում. Հայաստանից ՌԴ արտահանվող կոնյակի նկատմամբ հսկողություն է իրականացվում
Ռուսական կողմը մաքսային հսկողություն է իրականացնում ՀՀ-ից Ռուսաստան գնացող կոնյակի նկատմամբ, երբեմն որոշում են ապրանքն ուղարկել փորձաքննության
21:30
02 Հոկտեմբերի 2023
Ադրբեջանի կրակի հետևանքով հայկական կողմն ունի մեկ զոհ և երկու վիրավոր
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները թիրախավորած են եղել նաև շտապօգնության մեքենան, ինչը միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի կոպտագույն խախտում է
19:37
02 Հոկտեմբերի 2023
Երևանում լույս աշխարհ են եկել արցախցի զույգեր` Արթուրն ու Մանեն
Փոքրիկների մայրը եղել է 39 շաբաթական հղի, երբ ընտանիքով բռնի տեղահանվել է Արցախից
17:13
02 Հոկտեմբերի 2023
Հայկական դիրքեր սնունդ տանող մեքենայի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով կան տուժածներ. ՊՆ
Հայկական դիրքեր սնունդ տանող մեքենայի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով կան տուժածներ
14:49
02 Հոկտեմբերի 2023
Ադրբեջանը կրակ է բացել հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
Ադրբեջանը քիչ առաջ կրակ է բացել հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
12:45
02 Հոկտեմբերի 2023
ԼՂ–ից բռնի տեղահանված ուսուցիչները կարող են իրենց տվյալները ներկայացնել ԿԳՄՍ նախարարություն
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսուցիչները կարող են իրենց տվյալները ներկայացնել ԿԳՄՍ նախարարություն
11:16
02 Հոկտեմբերի 2023
Պանրի արտադրամասի գործունեություն է կասեցվել հիգիենայի պահանջները չբավարարելու պատճառով
Պանրի արտադրամասի գործունեություն է կասեցվել հիգիենայի պահանջները չբավարարելու պատճառով