Հայտնի է Վարդան Օսկանյանի կուսակցության առաջին համագումարի օրը

03.05.2016, 14:57
Արդեն հայտնի է ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանի ստեղծված «Համախմբում» նոր քաղաքական կուսակցության հիմնադիր համագումարի օրը:
Հայտնի է Վարդան Օսկանյանի կուսակցության առաջին համագումարի օրը
ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Արդեն հայտնի է ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանի ստեղծված «Համախմբում» նոր քաղաքական կուսակցության հիմնադիր համագումարի օրը, գրում է «Հրապարակ» թերթը:

Նախաձեռնող խմբի անդամ, «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանի խոսքով, համագումարը տեղի կունենա հունիսի 18-ին:

Նա նաև հաստատել է թերթի թղթակցին, որ կուսակցության կազմի մեջ են մտնում նաև նրա մարտական ընկերները: «Այո´, կան մարտական ընկերներ, որոնք կիսում են իմ քաղաքական հայացքները և մինչև համագումարը կհայտարարեն այդ մասին», - ասել է Եղիազարյանը։ -0-