Հայտնի է Երևանում զոհված ոստիկանի անունը. ԶԼՄ

17.07.2016, 15:51
ԶԼՄ–ները հայտնել են մի խումբ զինված անձանց կողմից Հայաստանի ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի շենքի զավթման ժամանակ զոհված ոստիկանի անունը։
Հայտնի է Երևանում զոհված ոստիկանի անունը. ԶԼՄ
ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. ԶԼՄ–ները հայտնել են մի խումբ զինված անձանց կողմից Հայաստանի ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի շենքի զավթման ժամանակ զոհված ոստիկանի անունը։

«Զոհված ոստիկանը գնդի փոխհրամանատար Արթուր Վանոյանն է»,– հայտնում է «Երկիր մեդիա» հեռուստաալիքը։

Կիրակի լուսադեմին մի խումբ զինված անձինք մուտք են գործել ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք և բռնության սպառնալիքով պահում են այնտեղ գտնվող անձանց։ Որոշ տեղեկություններով` զինված անձինք «Հիմնադիր խորհրդարան» արմատական ընդդիմադիր կազմակերպության կալանավորված առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի կողմնակիցներն են, ովքեր պահանջում են ազատել նրան։ -0-