Հայտնի է, թե մինչև երբ է երկարաձգվելու արտակարգ դրությունը ՀՀ-ում

13.05.2020, 22:21
Հայտնի է, թե մինչև երբ է երկարաձգվելու արտակարգ դրությունը ՀՀ-ում

Հայտնի է, թե մինչև երբ է երկարաձգվելու արտակարգ դրությունը ՀՀ-ում

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի./Նովոստի-Արմենիա/. Կառավարության պաշտոնական կայքում հրապարակվել է վաղը կայանալիք նիստի օրակարգը, որում ներառված է Հայաստանի Հանրապետությունում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը երկարաձգելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի  որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը:

Загружается новость ... "Лево"

Նախագիծը զեկուցելու է արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:

Ըստ նախագծի առաջարկվում է երկարաձգել Հայաստանի Հանրապետությունում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև մայիսի 14-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի մայիսի 14-ից ժամը 17:00-ից` 30 օրով` մինչև 2020 թվականի հունիսի 13-ը ժամը 17:00-ն ներառյալ ժամկետով:

Նոր փոփոխությունների թվում է նաև կորոնավիրուսով վարակված անձանց հարկադիր հոսպիտալացումը:

Ինչպես նշվում է նախագծում, անձի նկատմամբ մեկուսացումը, որպես կանոն, կիրառվում է 14 օրացուցային օրով: Այն դեպքում, երբ անձը դեռևս վարակված չէ, սակայն առկա են հիմնավոր կասկածներ, որ վերջինիս մոտ կարող է հաստատվել վարակի առկայությունը, մեկուսացումը կարող է երկարաձգվել ևս 14 օրացուցային օրով, իսկ այն դեպքում, երբ մեկուսացման ընթացքում անձի մոտ հաստատվել է վարակի առկայությունը, մեկուսացումը կարող է երկարաձգվել մինչև անձի բուժումը կամ վարակի բացակայության փաստի հաստատումը:

Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:-0-