Հայտնի է, թե ինչպես կաշխատի «Զվարթնոց» օդանավակայանը առաջիկա օրերին
15.03.2020,
15:23
Հայտնի է, թե ինչպես կաշխատի «Զվարթնոց» օդանավակայանը առաջիկա օրերին

ԵՐԵՎԱՆ, 15 մարտի․ /Նովոստի-Արմենիա/․ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի հանրային կապերի պատասխանատու Սաթենիկ Հովհաննիսյանն իր Facebook-յան էջում գրառում է կատարել օդանավակայանի աշխատանքի մասին։
Նրա խոսքով՝ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանն իր աշխատանքներն իրականացնում է բնականոն հունով, ընդունում և ճանապարհում է չվացուցակով նախատեսված չվերթերը։
«Միևնույն ժամանակ ցանկանում ենք տեղեկացնել, որ հաշվի առնելով երկրում և ամբողջ աշխարհում ստեղծված վիճակը, չենք բացառում, որ իրավիճակից ելնելով՝ որոշ չվերթերի ուղևորներ վերցվեն սանիտարակարանտինային հսկողության տակ։ Այս պահի դրությամբ նման սանիտարակարանտինային հսկողության ենթարկվելու են միայն մարտի 15-ին Իտալիայից Երևան ժամանող ոչ կանոնավոր չվերթի ուղևորները, որոնք օդանավակայանից դուրս են բերվելու հատուկ ելքով»,- գրել է Սաթենիկ Հովհաննիսյանը։
Ուղևորներն իրենց չվերթերի հետ կապված օպերատիվ տեղեկատվություն ստանալու համար խնդրում կարող են դիմել չվերթն իրականացնող ավիաընկերությանը կամ հետևել «Զվարթնոց» օդանավակայանի չվացուցակին։-0-