Հայտնի է Արսեն Թորոսյանի կորոնավիրուսի թեստի պատասխանը

14.05.2020, 17:53
Հայտնի է Արսեն Թորոսյանի կորոնավիրուսի թեստի պատասխանը

Հայտնի է Արսեն Թորոսյանի կորոնավիրուսի թեստի պատասխանը

ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնել է կորոնավիրուսի իր թեստավորման պատասխանը:

Загружается новость ... "Лево"

«Իմ կորոնավիրուսի թեստի պատասխանը բացասական է: Ես որևէ գանգատ չունեմ: Մոտ ժամանակներս շփումներս կհասցնեմ գրեթե 0-ի, որևէ մեկին չվտանգելու համար»,- նշել է Թորոսյանն իր Facebook-յան էջում:

Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Առողջապահության նախարարությունում կան կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքեր, այդ պատճառով նախարար Արսեն Թորոսյանն ինքնամեկուսացվել է: ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյանը հայտարարել էր, որ առողջապահության նախարարն այսօր առավոտյան կորոնավիրուսի թեստ է հանձնել։-0-