Հայաստանում քննարկվում են, թե օգոստոսի 12-ից հետո ինչ ռեժիմ կգործի երկրում (ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ)

03.08.2020, 19:35
Հայաստանում քննարկվում են, թե օգոստոսի ինչ ռեժիմ կգործի երկրում` կորոնավիրուս պայմաններում. ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ
Հայաստանում քննարկվում են, թե օգոստոսի 12-ից հետո ինչ ռեժիմ կգործի երկրում (ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ)

ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի․ /Նովոստի-Արմենիա/․ Հայաստանում քննարկվում են տարբերակներ, թե օգոստոսի 12-ից հետո ինչպիսի ռեժիմ կգործի երկրում` կորոնավիրուսային համավարակի պայմաններում: Այս մասին «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց Վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը:

Загружается новость ... "Лево"
Նա նշեց, որ Առողջապահության նախարարությունը, Արդարադատության նախարարությունը և Վարչապետի գրասենյակը համատեղ աշխատանքային քննարկումներ են անցկացնում, թե օգոստոսի 12-ից հետո ինչպիսի ռեժիմ է գործելու. արդյո՞ք կշարունակվի արտակարգ դրությունը, թե՞ «Արտակարգ իրավիճակների մասին» օրենքում համապատասխան փոփոխություն կկատարվի:

«Քննարկումներ են ընթանում ՝ հասկանալու համար, թե ինչ ռեժիմ է գործելու, ինչ սահմանափակումներ կգործեն և որոնք կթուլացվեն», - ասաց նա:

Մամուլի խոսնակը շեշտեց, որ չի կարող հստակ ժամկետ նշել, քանի որ աշխատանքներն ընթացքի մեջ են: